Քաղաքական

25.12.2019 14:29


Իշխանությունները բազմաթիվ մարդկանց զանգել են, փորձել ահաբեկել. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Իշխանությունները բազմաթիվ մարդկանց զանգել են, փորձել ահաբեկել. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արված մշակույթի գործիչների և 60 հազար քաղաքացիների հայտարարությունները ապացուցին, որ նախագահ Քոչարյանը մեծ հեղինակություն ունի հասարակության մեջ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Այսօր նախագահ Քոչարյանի ազատության կոչով 100-ի հայտարարության ամփոփման երեկոն է։ 2 ամիս էլ չի անցել, ինչ այդ հայտարարությունը հրապարակվել է։ Դրան սկզբից միացել են 36 հոգի, հետո դարձան 70 հոգի, ապա 100 մարդ միացավ հայտարարությանը, հետո ստորագրավահավաքը շարունակվեց ամբողջ հանրապետությունում և ծավալվեց նաև Արցախի Հանրապետությունում։ Այսօր ավելի քան 60 հազար մարդ միացել են այդ հայտարարությանը։ Այսօր նախաձեռնության հեղինակներն ամփոփում են անցած երկու ամսվա արդյունքները։ Այսօր նաև ցավալի ժամկետ է լրանում՝ 365-րդ օրն է այն պահից, ինչ նախագահ Քոչարյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ։ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել իր աջակիցներին և բարեկամներին, որն այսօր կընթերցի Լևոն Քոչարյանը»,-նշեց նա։

Սողոմոնյանը խոսեց նաև «5-րդ ալիք» հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությանը․ «Ըստ էության, երբ հրապարակվեց այդ լուրը, թե աջակիցներից մեկը փորձել է ցուցմունք փոխել, ոստիկանությունը դա սկսեց տիրաժավորել, արդեն պարզ էր, որ դա ինչ-որ գործողության նախապատրաստություն է։ Օդում կախված լուրեր կային, որ այդ տեսանյութը պատրաստվել է պարոն Թավադյանի դեմ և նրա ընտանիք անդամների դեմ ինչ-որ գործեր սարքելու համար։ Եվ պարոն Թովադյանի մասով դա իրականություն դարձավ, նա ձերբակալվեց։ Կարծում եմ, որ այն կոշտ արձագանքը, որ կար մշակույթի գործիչների հայտարարության մասով, պայմանավորված էր նրանով, որ իշխանությունը առաջին օրվանից տարածում էր կեղծ առասպել, որ հասարակությունը ցանկանում է՝ ամեն գնով Ռոբերտ Քոչարյանը պատժվի, որ նա հասարակության մեջ ատելի մեկն է և նրա հանդեպ կարելի է քաղաքական, իրավական հաշվեհարդար տեսնել։ Այս հայտարարությունները ապացուցին, որ դա բացառապես կեղծիք էր, որ նախագահ Քոչարյանը մեծ հեղինակություն ունի հասարակության մեջ։ Ես գիտեմ, որ զանգել են բազմաթիվ մարդկանց, փորձել են ահաբեկել, ֆեյքերի բանակն ուղղակի հարձակվել է արվեստի գործիչների վրա` փորձելով նրանց ամոթանք տալ։ Ես գիտեմ, որ արվեստի ու մշակույթի գործիչները շատ լավ հասկանում են, որ այդ ֆեյքերի հետևում կանգնած են վարձկաններ։ Սա է պատճառահետևանքային կապը իշխանության հարձակման, պարոն Թավադյանի ձերբակալության»,-նշեց նա։

Սողոմոնյանն ասաց, որ այս պահին կուսակցություն ստեղծելու նախագիծ չկա, բայց չի բացառում, որ առաջիկայում կարող է լինել։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը