Լրահոս

25.12.2019 14:12

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն աշխատանքից ազատվել է

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն աշխատանքից ազատվել է

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհերյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»,-ասաց Հակոբ Կարապետյանը:

Մեր տեղեկություններով՝ Հայկ Մհերյանն աշխատանքի է անցնելու Ոստիկանությունում։ Նշենք, որ Հայկ Մհերյանը մինչ Նոր Նորքի թաղապետի պաշտոնը ստանձնելը եղել է Ոստիկանության ակադեմիայի պետի տեղակալը:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Էդմոնդ Ղազարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։