Տնտեսական

25.12.2019 14:08


2020-ին էլեկտրաէներգիայի թանկացում չի լինի. ՀԾԿՀ նախագահ

2020-ին էլեկտրաէներգիայի թանկացում չի լինի. ՀԾԿՀ նախագահ

2020 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի գործող սակագների մակարդակին կպահպանվի սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակահագինը, տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«2020 թվականի հունվարից արդեն սկսում է ԱԷԿ-ում ներգրավված վարկի մայր գումարի մարումը, դա այն վարկն է, որի ներգրավումով մենք երկարացնում ենք ատոմային էլեկտրակայանի ծառայության ժամկետը»,-ասաց Գարեգին Բաղրամյանը։

Նրա խոսքով՝ խնայողությունների, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, տարածքային կառավարման նախարարության և կառավարության հետ ունեցած քննարկումների արդյունքում կարողացել են ատոկամակայանի աշխատանքի այնպիսի ռեժիմներ կազմակերպել 2020 թվականի համար, որ սակագնի բարձրացման խնդիր չդրվի:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը