Լրահոս

25.12.2019 11:40

Կոտայքի մարզում «Սամվել Բաբայան» ՍՊԸ-ի 25-ամյա աշխատակիցը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Կոտայքի մարզում «Սամվել Բաբայան» ՍՊԸ-ի 25-ամյա աշխատակիցը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14։10-ի սահմաններում Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչ բժիշկները պաքարում էին վիրավորի կյանքի համար, Նաիրիի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Վարդգես Գ-ն է, ով աշխատում է «Սամվել Բաբայան» ՍՊԸ-ում։

Նաիրիի ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 14։00-ի սահմաններում Վարդգես Գ-ն Եղվարդ քաղաքի Շիրակի 30 հասցեում գտնվող «Հայաստանի էլեկտրացանցեր» Փակ Բաժնետիրական Ընկերության «Նաիրի» մասնաճյուղի հետնամասում գտնվող պահեստային շենքի տանիքին տեսանկարահանման սարք տեղադրելիս անզգուշաբար վայր է ընկել և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։