Լրահոս

24.02.2011 13:12


Տիգրան Կարապետյան. «Թե ով ում պրոյեկտն է, թող դրսի փողերով չափեն ու մասոնական տարբեր պատկանելությամբ»

Տիգրան Կարապետյան. «Թե ով ում պրոյեկտն է, թող դրսի փողերով չափեն ու մասոնական տարբեր պատկանելությամբ»

«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ  անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին։

Այսօր դաշտում ձևավորվել է մի հետաքրքիր մթնոլորտ։ Կա իշխանություն, կա ընդդիմություն, որը ձգտում է աթոռի, և կա նոր ընդդիմություն՝ մենք՝ ժողովրդական շարժումը, որը  ոչ թե աթոռակռիվ է տալիս, այլ որը հանուն արդարության դուրս է եկել փողոց,–ասել է նա։

Անդրադառնալով այն հրապարակումներին, թե ինքը իշխանություների նախագիծն է՝ Տգրան Կարապետյանն ասել է, թե ընդդիմադիր մամուլում են նման հրապարակումներ հայտնվում, և ինքը չի հասկանում, թե դա ինչ խանդ է։

Այնտեղ մի դիտարկում կար, որ ընդդիմություն պետք չէ համարել նրանց, որոնց հանրահավաքներին չեն խոչընդոտում, արտոնում են, ճանապարհները չեն փակում։ Դե, հիմա ի գիտություն ձեզ ասեմ, որ ամսի 19–ին ՀԱԿ–ի հանրահավաքին գալու ճանապարհները փակ չեն եղել, արտոնել են և՛ երթը, և՛ հանրահավաքը։ Ա՛յ, այստեղ խնդիր կա, թե ով ում կողմից է... 10 տարվա ընթացքում ես ցույց եմ տվել, որ ազնիվ մարդ եմ։ Ես ինձ համարում եմ բախտավոր մարդ, որ հայ ժողովրդի զավակն է, իսկ թե ով ում պրոյեկտն է, թող դրսի փողերով չափեն և մասոնական տարբեր պատկանելությամբ,–ասել է նա։

Տիգրան Կարապետյանը պնդել է, թե ժողովրդական շարժումը, «Ժողովրդական» կուսակցության գլխավորությամբ, պատրաստ է յուրաքանչյուր արդար ուժի կամ շարժման հետ հավասարազոր կանգնել նույն հարթակի վրա։ Այն հարցին, թե այսինքն ՀԱԿ–ն արդա՞ր չէ, որ չի ցանկանում նրա հետ միավորվել, Տիգրան Կարապետյանը պատասխանել է.

Ոչ՛՝ ՀԱԿ–ը տարբեր ուժերից է կազմված։ Կան և՛ արդար, և՛ անարդար ուժեր։ Օրինակ, ես նկատի ունեմ ՀՀՇ–ին, որի հետ մենք ճանապարհ չէինք գնա։

–Իսկ ՀԱԿ–ի արդար ուժերը որո՞նք են,–հետաքրքրվել են լրագրողները։

–Գուցե և կան։ Ի վերջո՝ 18 կուսակցություն է,–պատասխանել է Տիգրան Կարապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը