Լրահոս

24.12.2019 19:17

Հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորի վրա (տեսանյութ)

Հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորի վրա (տեսանյութ)

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ Հովտաշատ համայնքում 10-ից ավելի տղամարդիկ հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորի վրա, որն իր աշխատանքն է կատարելիս եղել։ Կադրերից երևում է, որ օպերատորին վիրավորանքներ են հասցնում և վնասում են նկարահանող սարքը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը բազմիցս նշել է, որ լրատվականների վրա հարձակումները պետք է պատժվեն, սակայն ամիսներ շարունակ «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումն այդպես էլ առկախված է, տեղեկություններ չկան «Ժողովուրդ» օրաթերթ ներխուժելու մասին։ Ահա և երրորդ ագրեսիվ դեպքը, որն ամենաթողության և անպատժելիության մթնոլորտի ձևավորման հետևանք է։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է անարձագանք չթողնել դեպքը և հետամուտ լինել մեղավորներին գտնելու ու պատժելու ուղղությամբ։ Ոստիկանությունն անհապաղ պետք է ուսումնասիրի կադրերը և քայլեր ձեռնարկի։ «Մեդիա պաշտպան»-ի թիմը իր աջակցությունն է հայտնում «Կենտրոն» հեռուստաընկերությանն ու օպերատորին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հիմնական վարկածներից մեկն այն է, որ տղամարդիկ ուղղորդված են գործել և միջադեպի հիմքում կանգնած է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Տեսանյութում լսվում է հայհոյանք, անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել տեսանյութը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։