Քաղաքական

24.12.2019 18:38


«Հայաստանին չհաջողվեց փոխել ԼՂ բանակցությունների ձևաչափը». Ալիևը դա Ադրբեջանի «դիվանագիտական հաջողությունն» է համարել

«Հայաստանին չհաջողվեց փոխել ԼՂ բանակցությունների ձևաչափը». Ալիևը դա Ադրբեջանի «դիվանագիտական հաջողությունն» է համարել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 23-ին մեծ հարցազրույց է տվել լրագրողներին՝ ամփոփելով 2019 թվականը:

Հարցազրույցի ընթացքում Ալիևը, ի թիվս այլնի, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային: Նա նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար տարվող բանակցություններում «լուրջ առաջընթաց» չկա: Այս մասին տեղեկացնում է interfax.az կայքը:

Բանակցություններում լուրջ առաջընթաց չգրանցելու պատճառը, ըստ Ադրբեջանի նախագահի, «Հայաստանի ղեկավարության ոչ կառուցողական դիրքորոշումն ու միջազգային կառույցների կողմից Հայաստանի նկատմամբ ոչ բավարար ճնշումն է»:

«Հայաստանի ղեկավարությունը նշում է, որ Ադրբեջանը պետք է բանակցի Լեռնային Ղարաբաղի հետ: Դա անհեթեթություն է: Այսօր Լեռնային Ղարաբաղում զինծառայողների 90%-ը Հայաստանի քաղաքացիներ են: Այդ իսկ պատճառով բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև: 2019 թվականին բանակցությունների ձևաչափն անփոփոխ մնաց՝ չնայած այն փոփոխելու Հայաստանի բոլոր ջանքերին»,-նշել է Ալիևը՝ դա համարելով «Ադրբեջանի դիվանագիտական հաջողությունը»:

Ադրբեջանի նախագահը նշել է նաև, որ «Հայաստանը, փորձելով փոխել բանակցությունների ձևաչափը, փորձում է ձգձգել դրանք և պատասխանատվությունը թողնել ուրիշների վրա»:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը