Լրահոս

24.12.2019 17:40

Գեղարքունիքի մարզում 07-ը վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի համար, վերջինս էլ բախվել է ВАЗ 21099-ին, որն էլ գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում 07-ը վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի համար, վերջինս էլ բախվել է ВАЗ 21099-ին, որն էլ գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս –Քարվաճառ ավտոճանապարհի 6.5-րդ կմ հատվածում, ըստ նախնական տեղեկությունների, Վարդենիկ գյուղի բնակիչ, 41-ամյա Արսեն Հ.-ն, վարելով ВАЗ 2107 մակնիշի 35 PD 870 համարանիշի ավտոմեքենան, խոչընդոտներ է ստեղծել իրեն վազանց կատարող նույն գյուղի բնակիչ, 28-ամյա Արեգ Ս.-ի վարած Mercedes մակնիշի K 007 OP 150 RUS համարանիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է Վարդենիկ գյուղի բնակիչ, ՌԴ քաղաքացի, 44-ամյա Մհեր Պ.-ի վարած ВАЗ 21099 մակնիշի 09 ՍԼ 339 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 21099-ը գլխիվայր շրջվել է, իսկ վարորդ Մհեր Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։