Լրահոս

24.12.2019 15:30

«Մարիոթ» հյուրանոցային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել ՌԴ քաղաքացիների միջև. տուժածը ռուսական «TV 3» հեռուստաընկերության աշխատակից է

«Մարիոթ» հյուրանոցային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել ՌԴ քաղաքացիների միջև. տուժածը ռուսական «TV 3» հեռուստաընկերության աշխատակից է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցի 1 հասցեում գտնվող «Մարիոթ» հյուրանոցային համալիրում վիճաբանություն է տեղի ունենում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, ովքեր նույն վայրից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել նշված հյուրանոցային համալիրում ժամանակավորապես բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 39-ամյա Ստանիսլավ Ռ.-ին:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում հյուրանոցում վիճաբանության ժամանակ Ստանիսլավ Ռ.-ն հարվածել է նույն հյուրանոցում ժամանակավորապես բնակվող ՌԴ քաղաքացի, 34-ամյա Ալեքսանդր Ֆ.-ի դեմքին՝ պատճառելով վնասվածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ տուժած Ալեքսանդր Ֆ.-ն «Մարիոթ» հյուրանոցային համալիրի ադմինիստրացիային հայտնել է, որ ինքն աշխատում է ռուսական «TV 3» հեռուստաընկերությունում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։