«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» (ՔԱՆ) հասարակական կազմակերպությունը «Հայկական օրակարգով քաղաքացիական ժողով» թեմայի շրջանակում նախաձեռնել է «Արցախ. թագավորությունից մինչեւ Հանրապետություն» վերտառությամբ սեմինար-քննարկում` նվիրված Արցախի պետականության պատմական ակունքներին, ինչպեսեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման միջազգային իրավական հիմքերին, այդ թվում` Սումգայիթ քաղաքում 1988թ. փետրվարի 28-ին սկսված եւ Ադրբեջանում 2 տարի շարունակված ցեղասպանության արդյունքում ի հայտ եկած այն անհերքելի ճշմարտությանը, որ այդ երկրի հայ բնակչության` ներառյալ ԼՂԻՄ-ի մեծամասնությունը կազմող հայերի անվտանգությունը որեւէ կերպ չէր կարող ապահովված լինել, քանի դեռ նրանք գտնվում էին Բաքվի գերիշխանության ներքո:
Սեմինար-քննարկումը տեղի կունենա ս.թ. փետրվարի 25-ին՝ ուրբաթ օրը, Երզնկյան 75 հասցեում գտնվող ՔԱՆ-ի դահլիճում, ժամը 11-ին:
Սեմինարի ընթացքում զեկույցներով հանդես կգան.
Քաղաքագիտության մագիստրոս, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի օգնական Ստեփան Հասան-Ջալալյանը` «Պետականության ձեւավորումն ու զարգացումը Արցախում. թագավորությունից մինչեւ Հանրապետություն» զեկույցով.
«Հարությունյան եւ գործընկերներ» փաստաբանական գրասենյակի իրավաբան, Երեւանի պետական համալսարանի ասպիրանտ, Վաշինգտոնի իրավաբանական քոլեջի (Washington College of Law) մագիստրոս (LLM) Լեւոն Գեւորգյանը` «ՄԱԿ-ի միջազգային դատարանի` Կոսովոյի անկախության հռչակագրի օրինականության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության ազդեցությունը ինքնորոշման իրավունքի վրա: Ի՞նչ է առաջարկում դատարանի եզրակացությունը Արցախյան հիմնահարցի կարգավորման տեսանկյունից» զեկույցով.
Միջազգային իրավունքի մասնագետ Անդրեաս Ղուկասյանը` «Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում գործող հիմնական հայեցակարգերի քննադատական վերլուծություն» զեկույցով:
Սեմինարի վերջում ցանկացողների համար կցուցադրվի Ստեփան Հասան-Ջալալյանի հեղինակությամբ նկարահանված` «Արցախի առաջին թագավորը. Վաչագան Բարեպաշտ» ֆիլմը, ապա կբաժանվեն նույն հեղինակի եւս մեկ ֆիլմը` «Արցախ-Խաչենի իշխանաց իշխանը. Հասան-Ջալալ-Դոլա» պարունակող DVD-տեսասկավառակներ:
Սեմինար-քննարկում. «Արցախ. թագավորությունից մինչեւ Հանրապետություն»