Անշարժ գույքի շուկայում Նիկոլ Փաշինյանի ասածի հակառակն է
Ժողովրդական ասացվածք կա «գող՝ սիրտը դող»: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից նոյեմբեր ամսվա ցուցանիշների մասին կարճ հաղորդագրության հրապարակումը արտացոլում է ասացվածքի բովանդակությունը։ Դրանում մասնավորապես ասվում էր, որ այս տարվա նոյեմբերին անցած տարվա նոյեմբերի համեմատ անշարժ գույքի շուկայում գործարքներն աճել են։ Ինչո՞ւ էր միայն անցած տարվա համեմատության մասին նշվում՝ որպեսզի մոռացվի նախորդ ամսվա համեմատ գործարքների թվի նվազումը։ Իսկ ինչո՞ւ է կադաստրի կոմիտեն ցանկանում, որ այդ մասին նշվի՝ որովհետև օգոստոսին Նիկոլ Փաշինյանն իր գրառմամբ հայտարարել էր, որ անշարժ գույքի գործարքներն աճում են և «հիմա հակառակ պրոցեսն է. գնողները շատ են, վաճառողները քիչ»: Մինչդեռ իրականում նրա ասածի հակառակն է՝ գործարքների թիվը, ինչպես արդեն նշեցինք․ շարունակում է նվազել։
Օգոստոս և սեպտեբեր ամիսներին անշարժ գույքի շուկայում գործարքների թվի նվազմանն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում։
Անոմալիան, որը տեղի է ունենում անշարժ գույքի շուկայում, շարունակվել է նաև նոյեմբեր ամսին։ Գները աճել են, իսկ գործարքների թիվը՝ նվազել։ Նիկոլ Փաշինյանի գրառումները անշարժ գույքի շուկայում գործարքների թվի աճի, հիպոթեկային վարկավորման ծավալների աճի և շինարարական բումի մասին սխալ, իրականության հակասող սպասումներ են ձևավորել մարդկանց մոտ։ Արդյունքում, վաճառողները բարձրացնում են իրենց գույքի գները, իսկ գնորդները չեն կարողանում հասցնել այդ գների հետևից, քանի որ չունենք տնտեսական բարձր աճ և մարդկանց եկամուտների կտրուկ աճ։ Դա էլ բերում է գործարքների թվի նվազմանը։ Հիմա ներկայացնենք նոյեմբեր ամսվա պաշտոնական ցուցանիշները։
Ընդհանուր գործարքներին թիվը նոյեմբերին հոկտեմբերի համեմատ նվազել է 5 տոկոսով։
Օտարման գործարքները նվազել են 6 տոկոսով։
Առքուվաճառքի գործարքները նվազել են 1,6 տոկոսով, ընդ որում Երևանում՝ 6 տոկոսով։
Բնակարաններին վաճառքը Հայաստանում նվազել է 3,6 տոկոսով։
Միայն հողերի առքուվաճառքի քանակն է աճել 1,7 տոկոսով, սակայն մայրաքաղաքում այս ցուցանիշն էլ է նվազել՝ 9 տոկոսով։
Վարձակալության գործարքները նվազել են 5,1 տոկոսով։
Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանում գնված գույքի քանակը նվազել է 7 տոկոսով, իսկ վաճառվածն՝ աճել 1,2 տոկոսով։ (Հիշում եք չէ՞ ամերիկահայ 100 ընտանիքների Հայաստան գալու մասին իմքայլական երիտասարդ նախարարի հայտարարությունը տարիուկես առաջ):
Գրավադրման գործարքները նվազել են 7,4 տոկոսով, իսկ հիպոթեկային գրավադրման գործարքները նվազել են 1,7 տոկոսով՝ հոկտեմբերի 477 գործարքների փոխարեն նոյեմբերին կազմելով 469 գործարք։ (Քանի՞ անգամ է Նիկոլ Փաշինյանը տարփողել հիպոթեկային վարկերի աճի մասին և ինչպիսին է իրականությունը)։
Նկատի ունենալով այս ցուցանիշները, կարելի է ենթադրել, որ կադաստրի կոմիտեն դեկտեմբեր ամսվա վերլուծության մեջ ամեն ինչ կանի, որ գործարքների թիվը համապատասխանի Նիկոլ Փաշինյանի գրառման և հայտարարությունների բովանդակությանը։ Այնպես, ինչպես դա անում է վիճակագրական կոմիտեն։ Սակայն լավ կլինի, որ մարդիկ իրենց քայլերն անելիս նկատի ունենան իրականությունը, ոչ թե հավատան ցանկալին իրականության ներկայացնող Նիկոլ Փաշինյանին։ Նա, ինչպես միշտ, չի կրելու իր հայտարարությունների պատասխանատվությունը՝ առավել ևս չի փոխհատուցելու դրանց հետևանքով մարդկանց պատճառվելիք հնարավոր ֆինանսական կորուստները։
Անշարժ գույքի շուկայում Նիկոլ Փաշինյանի ասածի հակառակն է
Ժողովրդական ասացվածք կա «գող՝ սիրտը դող»: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից նոյեմբեր ամսվա ցուցանիշների մասին կարճ հաղորդագրության հրապարակումը արտացոլում է ասացվածքի բովանդակությունը։ Դրանում մասնավորապես ասվում էր, որ այս տարվա նոյեմբերին անցած տարվա նոյեմբերի համեմատ անշարժ գույքի շուկայում գործարքներն աճել են։ Ինչո՞ւ էր միայն անցած տարվա համեմատության մասին նշվում՝ որպեսզի մոռացվի նախորդ ամսվա համեմատ գործարքների թվի նվազումը։ Իսկ ինչո՞ւ է կադաստրի կոմիտեն ցանկանում, որ այդ մասին նշվի՝ որովհետև օգոստոսին Նիկոլ Փաշինյանն իր գրառմամբ հայտարարել էր, որ անշարժ գույքի գործարքներն աճում են և «հիմա հակառակ պրոցեսն է. գնողները շատ են, վաճառողները քիչ»: Մինչդեռ իրականում նրա ասածի հակառակն է՝ գործարքների թիվը, ինչպես արդեն նշեցինք․ շարունակում է նվազել։
Օգոստոս և սեպտեբեր ամիսներին անշարժ գույքի շուկայում գործարքների թվի նվազմանն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում։
Անոմալիան, որը տեղի է ունենում անշարժ գույքի շուկայում, շարունակվել է նաև նոյեմբեր ամսին։ Գները աճել են, իսկ գործարքների թիվը՝ նվազել։ Նիկոլ Փաշինյանի գրառումները անշարժ գույքի շուկայում գործարքների թվի աճի, հիպոթեկային վարկավորման ծավալների աճի և շինարարական բումի մասին սխալ, իրականության հակասող սպասումներ են ձևավորել մարդկանց մոտ։ Արդյունքում, վաճառողները բարձրացնում են իրենց գույքի գները, իսկ գնորդները չեն կարողանում հասցնել այդ գների հետևից, քանի որ չունենք տնտեսական բարձր աճ և մարդկանց եկամուտների կտրուկ աճ։ Դա էլ բերում է գործարքների թվի նվազմանը։ Հիմա ներկայացնենք նոյեմբեր ամսվա պաշտոնական ցուցանիշները։
Նկատի ունենալով այս ցուցանիշները, կարելի է ենթադրել, որ կադաստրի կոմիտեն դեկտեմբեր ամսվա վերլուծության մեջ ամեն ինչ կանի, որ գործարքների թիվը համապատասխանի Նիկոլ Փաշինյանի գրառման և հայտարարությունների բովանդակությանը։ Այնպես, ինչպես դա անում է վիճակագրական կոմիտեն։ Սակայն լավ կլինի, որ մարդիկ իրենց քայլերն անելիս նկատի ունենան իրականությունը, ոչ թե հավատան ցանկալին իրականության ներկայացնող Նիկոլ Փաշինյանին։ Նա, ինչպես միշտ, չի կրելու իր հայտարարությունների պատասխանատվությունը՝ առավել ևս չի փոխհատուցելու դրանց հետևանքով մարդկանց պատճառվելիք հնարավոր ֆինանսական կորուստները։
Աղբյուրը՝ yerevan.today