Լրահոս

24.12.2019 13:05


Տավուշի մարզում Nissan-ը հարվածել է УАЗ-ին և դիմել փախուստի. կան վիրավորներ

Տավուշի մարզում Nissan-ը հարվածել է УАЗ-ին և դիմել փախուստի. կան վիրավորներ

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի 36 GP 192 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կողբ համայնքի վարչական տարածքում հարվածել է УАЗ մակնիշի 35 ZL 762 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում УАЗ-ը գլխիվայր շրջվել է։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքից որոշ ժամանակ անց Nissan հայտնաբերել են Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում՝ թաքցրած։

Ոստիկանությունը պարզում է УАЗ-ի վարորդի, վիրավորների, ինչպես նաև փախուստի դիմած Nissan-ի վարորդի ինքնությունը։ Հետաքննիչի հանձնարարականով Nissan-ը տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը