Լրահոս

24.12.2019 12:50


Մասիս քաղաքում դանակով կտրել են 17-ամյա պատանու պարանոցն ու հարվածել սրտին (տեսանյութ)

Մասիս քաղաքում դանակով կտրել են 17-ամյա պատանու պարանոցն ու հարվածել սրտին (տեսանյութ)

Երեկ՝ դեկտեմբերի 23–ին առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 18։20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին «Մասիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ պարանոցի և սրտի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երտասարդ տղա։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիսի քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Էդիկ Բեգլարյանն էր։

Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե որտեղից է սպանվածը տեղափոխվել հիվանդանոց, ինչպես նաև՝ որտեղ է տեղի ունեցել հանցագործությունը։

Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են այն վայրը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, իսկ դեպքի վայրում Մասիսի քաղաքի 4-րդ փողոցում գտնող չգործող տպարանի հարևանությամբ գտնող տարածքում հայտնաբերվել են արնանման հետքեր, որտեղ այս պահին աշխատում են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետները։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը