Երևի ես նրանց խանգարում եմ. Հենրիխ Մխիթարյանի մայրը չի ընտրվել ՀՖՖ Գործկոմի կազմում (տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մայրը` Մարինա Թաշչյանը, չի ընտրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործկոմի կազմում։
«Ես արդեն 40 տարի է՝ ֆուտբոլի մեջ եմ։ Իմ թեկնածությունն առաջադրվել էր «Նորացված Փյունիկի» կողմից և նրանք ամեն ինչ արեցին, որ «Նորացված Փյունիկը» չմասնակցի ընտրություններին։ Երևի, ես նրանց խանգարում եմ ֆուտբոլի մեջ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մարինա Թաշչյանը։
Ինչ վերաբերում է ՀՖՖ նախագահի ընտրությանը, ապա Մարինա Թաշչյանն ասաց. «Սա պայմանավորված էր, այստեղ անելիք չկար։ Սա խայտառակություն է, 40 տարի է՝ ֆուտբոլի մեջ եմ, երբեք նման բան չեմ տեսել: Ամեն ինչ պլանավորած էր, նրանք հանդիպել էին բոլոր ակումբերի հետ և չգիտեմ՝ ինչ պայմաններ են նրանց առաջարկել, որ ակումբներն այդպես որոշեցին»,-ասաց Մարինա Թաշչյանը։
Նա նշեց, որ եթե իր գիտելիքների կարիքը չունեն, ապա նա ոչ մի քայլ չի ձեռնարկի, սակայն պայքարելու է մինչև վերջ։ Ըստ նրա՝ հայկական ֆուտբոլն այս վիճակում չի զարգանա։
«Մելիքբեկյանը շատ գեղեցիկ խոսում է, տեսնենք, թե ինչպես գործ կանի: Այդքան գումար յուրաքանչյուրն էլ կարող է տալ ու դրսից տեխնիկական տնօրեն եւ մրցավարական բաժնի պետ հրավիրել: Թող այդ ամենը տեղի կադրերով անի»,-նշեց նա և հավելեց, որ, այնուամենայնիվ, ընտրողների վրա ճնշում եղել է։
Հարցին, թե արդյոք իր հայտարարությունները ֆեդերացիան կարող է Հենրիխ Մխիթարյանի դեմ օգտագործել, Մարինա Թաշչյանը պատասխանեց, որ եթե կօգտագործի, թող օգտագործի։ «Դա միայն իրենց վնաս կտա, արդեն օգտագործել են։ Եթե կգտնեն, որ Հենրիխին չպետք է հրավիրեն հավաքական, թող չհրավիրեն։ Այդպիսի խոսակցություններ եղել են, ավելին չեմ ասի»,-ամփոփեց նա։
Նշենք,որ այսօր ՀՖՖ արտահերթ նիստ է տեղի ունեցել։ Ժողովի երկրորդ մասում ընտրվեցին ՀՖՖ նախագահն ու ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները։ Ձայների մեծամասնությամբ ՀՖՖ նոր նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը։
ՀՖՖ Գործադիր կոմիտեի նոր անդամներն են՝ Հասմիկ Ղարիբյանը, Հրաչիկ Աղաբեկյանը, Գագիկ Աղբալյանը, Կիմ Առաքելյանը, Պողոս Գալստյանը, Աննա Թադևոսյանը, Տիգրան Հակոբյանը, Հայկ Ղազազյանը, Արեն Մկրտչյանը, Հիրաչ Յագանը, Բագրատ Նավոյանը, Արմեն Նիկողոսյանը, Կարեն Շաբոյանը, Արմեն Շահգելդյանը և Ալբերտ Սարգսյանը։
ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում միաձայն վերընտրվեց Արմեն Նիկողոսյանը։

Աղբյուրը՝ Tert.am