Մրցապայքարն անհավասար էր, մրցակիցն ուներ նաև իշխանության աջակցությունը․ Թովմաս Գրիգորյան
ՀՖՖ նախագահի ընտրության արդյունքները չեն կարող ազդել իմ հետագա ֆուտբոլային գործունեության վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահի պարտված թեկնածու, «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը:
Նա նշեց, որ ՀՖՖ նախագահի ընտրություններն աննախադեպ էին Հայաստանի պատմության մեջ, քանի որ առաջադրված էին թեկնածուներ ու կար մրցակցություն, բայց նկատեց, որ այն անհավասար էր:
«Այդ մրցապայքարն անհավասար էր, այս շենքից, այս ռեսուրսներից օգտվում էր իմ մրցակիցը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մրցակիցն ուներ նաև իշխանության աջակցությունը:
«Իմ մրցակցի համար կարող էր ընտրությունը ճակատագրական լիներ, բայց ես հենց վաղն էլ զբաղվելու եմ ՀՀ և Լոռու մարզում ֆուտբոլի զարգացմամբ: Չի կարող ընտրության արդյունքը խանգարել ինձ»,-ասաց նա:
Հարցին, թե հստակ ո՞ւմ նկատի ունի՝ Աբրահամյանն ասաց՝ «բոլոր նրանց, ովքեր ներկա էին դահլիճում»:
Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին, ՀՖՖ արտահերթ ժողովի ժամանակ լարված մթնոլորտին, Թովմաս Գրիգորյանը նշեց. «ՀՖՖ ժողովի 9 ՀԿ-ների անդամակցությունը կասեցվեց, այնտեղ կար խայտառակ 2 կասեցում, դրանք «Արնարն» ու «Ֆուտբոլի զարգացման հիմնադրամն» են: 9-ից 7-ն իմ ձայներն էին: Մյուսների կասեցումը կարելի էր քննարկել, բայց այդ երկուսը, կարծում եմ՝ ապօրինի է կասեցվել: Ես նաև բարկացա, որ ՀՖՖ քարտուղարի տեղակալը (ՀՖՖ գլխավոր քարտուղարը ՀՖՖ նախագահի մյուս թեկնածու, որը նաև ընտրվեց նախագահ, Արմեն Մելիքբեկյանն էր – Tert.am) պետք է վարեր ժողովը: Դա էլ չնչին ազդեցություն ունեցավ ընտրությունների ընթացքի վրա»:
Թովմաս Գրիգորյանը նշեց նաև, որ իրեն ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ կապելը ևս բացասաբար ազդեց ընտրությունների արդյունքի վրա. «Դա կեղծ օրակարգ էր: Ես չկարողացա այս քարոզարշավին խոսել իմ ծրագրերի մասին»:
Հարցին, թե ինչպես եք վերաբերում ՀՖՖ արդեն ընտրված նախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման առաջարկին, «Լոռի» ակումբի հիմնադիրը պատասխանեց. «Եթե լինի կոնցեպտ, դրանից օգտվելու պարագաներ, այսինքն, ակումբները կարողանան դրանից նաև եկամուտներ ավելացնել, միանշանակ կաջակցեմ այդ ծրագրին»:

Աղբյուրը՝ Tert.am