ԵՀՄՖ-ն ողջունում է հայ երաժշտության հիմքերին վերադառնալու շուրջ քննարկումների ընթացքը
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից ներկայացում են ԵՀՄՖ-ի լեզվի և մշակույթի բաժնի հայտարարությունը` հայ մտավորականների կողմից բարձրացված հայկական երաժշտության հետ կապված քննարկումների շուրջ:
ԵՀՄՖ-ն ողջունում է հայ երաժշտության հիմքերին վերադառնալու շուրջ քննարկումների ընթացքը: Սփյուռքում կա համանման անհրաժեշտություն հայ երաժշտության արմատներին վերադառնալու և ճշտորեն զատելու հայկականը թուրքականից, պարսկականից, արաբականից և ադրբեջանականից: Երաժշտության ընկալումներն սփյուռքում մասնավորապես հիմնվում են Հայաստանում ներկայացվող չափանիշների հիման վրա, որոնք սակայն վերջին տասնամյակներում չափազանց անորոշ են ու աղավաղված: Այսօր իրենք իրենց հայկական երաժշտության արքաներ հռչակած երգիչների /Արմենչիկ, Թաթա, Արամ Ասատրյան և որդիներ և այլոց/ մոտ հայկականը միայն երգի բառերն են հաճախ` այն էլ բանաստեղծության հետ ընդհանուր ոչինչ չունեցող տեքստերով: Բավական է փոխել նրանց երգերի բառերը թուրքերենի` հասկանալու համար, որ այդ երգերը թուրք-ադրբեջանական և արևելյան երաժշտության հարյուր տոկոսանոց նմուշներ են, այն էլ բացարձակ աղավաղված ու խառնածին: Հայ երաժշտության ակունքներին վերադառնալու համար որպես դասական հանրագիտարան մենք ունենք Կոնիտասի կողմից կատարված աշխատանքները: Կոմիտասը քսաներրորդ դարի սկզբին մաքրեց հայկականը արևելյան ազդեցություններից և ներկայացրեց մեր ժողովրդին որպես ուղեցույց: Այդ ուղեցույցից շեղվելը նշանակում է գնալ դեպի անճաշակություն, և կամ ընդունել այլազգի անճաշակությունների ազդեցությունը: Կոմիտասին ընկալելու համար ցանկացած հայ պետք է կրթի իր ճաշակը և մոտենա հայկականի ակունքներին, քանի որ մաքուր հայկականը դա բարձրաճաշակ արվեստ է` զարգացված և մշակված հազարամյակների ընթացքում: Զարմանալիորեն հարավկովկասյան ազգերի մեջ եզակի երևույթ է հանդիսանում վրացական ազգային երաժշտությունը, որն ի սկզբանե եղել է բազմաձայն և պահպանվել է անարատ վիճակում: Նախանձելի է, որ վրացիների մոտ այդ մշակույթը մնալով բացառիկ մաքուր, հանդիսանում է ժողովրդի կողմից լայնորեն օգտագործվող արվեստ ու այսօր էլ հպարտորեն ներկայացվում է աշխարհով մեկ: Վերադառնալով կոմիտասյան արմատներին, մենք կունենանք բացառիկ բարձր մակարդակի վրա ազգային երգ: Այս ընկալումն իսպառ բացակայում է այսօրվա հայաստանյան մշակույթը պահպանող պաշտոնյաների և ընդհանրապես ինշխանավորների մոտ: Նրանք համընդհանուր օգտվում են «ռաբիզ», խառնածին երաժշտության ծառայություններից: Չէ որ նրանց թույտվությամբ են հայկական հեռուստաեթերները և բեմերը լցվել այլանդակ, արվեստի հետ ոչինչ ընդհանուր չունեցող երգ, երաժշտությամբ:
Ինչ վերաբերվում է ադրբեջանական երաժշտությունը որպես իր սեփականը ընկալող ոմն մի «հայ կոմպոզիտորի» հայտնած մտքի, որ իրեն հարազատ են ադրբեջանա-թուրքական մեղեդիներն, ապա այդ պրոբլեմի հիմքը նա պետք է փնտրի իր գենետիկայի մեջ. անկասկած նրա նախնիների արյան մեջ կարելի է գտնել խառնածին արյուն, որի հետևանքով նրա համար հարազատ է իր նախնիների կանչը: Ցավով ենք նշում, որ սա ոչ թե հեգնանք է, այլ ցավալի իրականություն: Բարեբախտաբար մեր ազգի բացարձակ մեծամասնությունը խառնածին չէ և իր ներքինով զգում է ազգային երգն ու կարողանում է մոտենալ նրա հիմքերին: Կրկնում ենք դրա համար ունենք մի ուղեցույց ի դեմս Կոմիտասի, որի նմանն աշխարհի հազվագյուտ ժողովուրդներ միայն ունեն:
Կոչ ենք անում հայ մտավորականներին սկսել անողոք պայքար հարևանների անճաշակ երաժշտության ազդեցությունից ազատվելու համար, որի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել մեր ազգի այսօրվա ոչ միայն մշակությաին, այլև մտավոր կարողությունները` ստանալով որակական փոփոխություններ մեր ողջ կենսակերպի մեջ: Անկասկած այդ փոփոխությունները պետք է սկսել ոչ թե ներքևից, այլ ամենավերևից. չէ որ «ձուկը գլխից է հոտում»:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն