Քաղաքական

23.12.2019 17:41

Հայաստանում այսօր ընտանիքապետություն է․ Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Հայաստանում այսօր ընտանիքապետություն է․ Միհրան Հակոբյան (տեսանյութ)

«Հիմա մենք կարող ենք ֆիքսել, որ Նիկոլ Փաշինյանը, նրա համակիր, համախոհ, հենարան քաղաքական շրջանակները և արտասահմանյան ֆինանսավորմամբ ՀԿ-ները, որոնք տարիներ շարունակ խոսել են մարդու իրավունքների մասին խաբել են, դա միֆ է: Հայաստանում չի հարգվում մարդու իրավունքները, իսկ այսօրվա իշխանությունները չեն հարգում ժողովրդավարության ամենատարրական սկզբունքները, կա զրո հարգանք: Կա երկակի ստանդարտներով արդարադատություն, կա քաղաքական ու հանրային կյանքը սեփականաշնորհելու, յուրացնելու մղում, որպեսզի կառուցվի այն ընտանիքապետությունը, որը մենք այսօր տեսնում ենք: Այսօրվա դրությամբ մենք կարող ենք ֆիքսել, որ Հայաստանում ստեղվծում է ընտանիքապետություն՝ մեկ ընտանիք պետություն, որտեղ բոլորը պարտավոր են հարգել այդ ընտանիքի կամքը»,-«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնում «Հայաստանը 2020-ի նախաշեմին. մարտահրավերներ, հնարավորություններ, զարգացման սցենարներ» խորագրով տարեվերջյան համաժողովի ժամանակ հայտարարեց Միհրան Հակոբյանը։

Մանրամասն՝ yerevan.today–իտեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։