Տնտեսական

23.12.2019 16:56


Ես 2019-ը կանվանեի որպես տնտեսական հիասթափության տարի. Արթուր Խաչատրյան

Ես 2019-ը կանվանեի որպես տնտեսական հիասթափության տարի. Արթուր Խաչատրյան

Ես 2019-ը կանվանեի որպես տնտեսական հիասթափության տարի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:

«Որովհետեւ տարվա սկզբին հայտարարվեց տնտեսական հեղափոխություն իրականացնելու ծրագրերի մասին, սակայն տարվա ավարտին մնացել է ընդամենը մեկ շաբաթ ժամանակ եւ տնտեսական հեղափոխություն մենք չենք տեսնում»,-ասաց նա:

Արթուր Խաչատրյանը որպես դրական զարգացում նշեց հարկային վարչարարության բարելավումը, որի շնորհիվ բյուջեի մուտքերն ավելացել են։ «Մնացած բնագավառներում ունենք աճի դանդաղում: մեզ համար հստակ չի, տնտեսական աճը գրանցվել է, որովհետեւ ստվե՞րն է կրճատվել, թե իրոք ունենք տնտեսական աճ: Որպես հաջողություն ներկայացվում է մոնոպոլիաների կազմաքանդումը: Հիմա ես կցանկանայի, որ նշվեին օրինակ 5 ընկերություններ, որոնք զբաղեցրել են մոնոպոլ դիրքեր ՀՀ-ում, եւ որոնք կազմաքանդվել են այս պահի դրությամբ: Մեկ հայտարարում են՝ կոռուպցիա չկա, հետո փոխում են, թե համակարգային կոռուպցիա չկա: Ես որպես ՀՀ քաղաքացի ուզում եմ հասկանալ, կոռուպցիայի եւ համակարգային կոռուպցիայի 3-5 տարբերակիչ հատկանիշները»,-ասաց ՀՅԴ-ական գործիչը:

Անդրադառնալով բյուջեի աննախադեպ աճին, նա ասաց. «Այստեղ աննախադեպությունն էլ կարող ենք հարցականի տակ դնել, որովհետեւ եթե չլիներ 145 մլրդ դրամով դեֆիցիտի աճը, կարծում եմ՝ աճն աննախադեպ չէր լինի: Պրոֆիցիտով փակել եւ սկսել դեֆիցիտով, դա մտահոգությունների տեղիք է տալիս: Մասնավորապես, այդ ի՞նչ ծախս էր, որ պետք է փոխհատուցվեն այդ դեֆիցիտի պատճառով է: Ամենայն հավանականությամբ դա կլինի գազի գինը»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը