Լրահոս

24.02.2011 11:03


ՄԻՊ ապօրինի թեկնածուի մասին

Երեկ  և  այսօր, գրեթե  բոլոր  ԶԼՄ-ները  լուր  են տարածում  ՄԻՊ  կոալիցիոն   թեկնածուի  և  ԱԺ-ում  առաջիկա գաղտնի  քվեարկության  մասին: Սակայն, որևէ   մեկը  չի նշում  այն  փաստը, որ  ՄԻՊ  պաշտոնը  զբաղեցված  է, քանի  որ  Ա.Հարությունյանի  հրաժարականը  չի  ընդունվել  ԱԺ-ի  կողմից /Հ.Գ./:

Այսպիսով ստացվում  է, որ, հհկական  Կոալիցիան  ՄԻՊ  նշանակելուց  կիրառում է  ԱԺ  կանոնակարգի 97-րդ  հոդվածի  8-րդ  կետի  պահանջներն, իսկ   հրաժարականն  ընդունելուց` ոչ:  Այսինքն, իր  իսկ  կողմից  պաշտոնի  նշանակվածի  հրաժարականի պատճառներն  Օրենսդիր  իշխանությանը  չի  էլ  հետաքրքրում: Ա~յ, քեզ  ապօրինություն: Այդ  կապակցությամբ, մենք անգամ  ևս,  հայտարարում  ենք` ՄԻՊ  Ա.Հարությունյանն իր  պաշտոնից  չի  ազատվել, այն  է` որևէ  քվեարկություն տեղի  չի  ունեցել   ՀՀ  օրենսդրության  պահանջների  համաձայն:    Այս  բացահայտ  և  ցուցադրական  ապօրինությունների  պայմաններում  ունենալու ենք  հերթական  ապօրինի  պաշտոնյան, այն  էլ` «Մարդու  իրավունքների  պաշտպան»:

«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտե

Հ.Գ.– Հոդված 97. Պաշտոնումընտրելու, նշանակելու,  պաշտոնատար անձի հրաժարականի և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ պաշտոնանկության մասին հարցերի քննարկումը

8. Ազգային ժողովի կողմից պաշտոնում ընտրությունը, նշանակումը, ինչպես նաև պաշտոնատար անձի հրաժարականն ընդունելու և նրալիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու(պաշտոնանկանելու) մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը