Լրահոս

24.02.2011 10:39


ԱՄՆ–ում խոստովանում են՝ Վրաստանի, Ուկրաինայի և Ղրղզստանի հեղափոխությունները մշակվել են Բուշի վարչակազմի կողմից

Հանրապետականների միջազգային ինստիտուտի ղեկավար Լորն Քրեյները Ադրբեջանը դասել է այն երկրների ցանկում, որոնք կարող են տուժել Մերձավոր Արևելքի իրադարձություններից։

«Բոլոր երկրները պետք է եզրակացություններ անեն մերձավորարևելյան իրադարձություններից։ Շատերն են զարմացած Թունիսի դեպքերից, որտեղ տնտեսական արդիականացումը տեսանելի է հիմանակաում քաղաքներում, բայց այն ուղեկցվել է քաղաքական ճնշումներով և կաշառակերության ավելացմամբ։ Այս իրավիճակը բանալի և հուշում պետք է լինի այն երկրների համար, որտեղ նմանօրինակ խնդիրներ կան, ինչպես օրինակ Ղազախստանն է կամ Չինաստանը, կամ էլ բռնատիրական կառավարմամբ երկրների համար, ինչպիսիք Ադրբեջանն ու Վենեսուելան են»,–ասել է Քրեյները։

Նա նաև հավելել է, թե Վրաստանում, Ուկրաինայում և Ղրղզստանում Բուշի վարչակազմը պատրաստել է առաջնորդների նոր սերունդ, որոնք պատրաստ են եղել փոխարինել բռնատիրական իշխանությանը։

Այս խորագրի վերջին նյութերը