Լրահոս

23.12.2019 13:15


Սյունիքի մարզում զոդող սարքով կտրել են չհրկիզվող պահարանն ու հափշտակել 50 հազար դոլար, 2 մլն դրամ, ոսկյա ու արծաթյա զարդեր

Սյունիքի մարզում զոդող սարքով կտրել են չհրկիզվող պահարանն ու հափշտակել 50 հազար դոլար, 2 մլն դրամ, ոսկյա ու արծաթյա զարդեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել Կապանի բնակիչ, 27-ամյա Արմեն Գասպարյանից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 00:10-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Գործարանային փողոցի թիվ 4 հասցեում գտնվող իր գրասենյակի պատուհանի ճաղավանդակը կոտրել են, մտել ներս և կատարել գողություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը 2-րդ հարկում գտնվող մետաղյա չհրկիզվող պահարանի դուռը զոդող սարքով կտրել են և այնտեղից հափշտակել մոտ 50 հազար ԱՄՆ դոլար, 2 մլն դրամ, ոսկյա և արծաթյա թանկարժեք զարդեր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործները իրենց հետ պոկել տարել են գրասենյակի տեսաձայնագրող սարքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ա. Գասպարյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Արմեն» ՍՊԸ-ի տնօրեն:

Այս խորագրի վերջին նյութերը