Լրահոս

23.12.2019 13:05

Սկանդալային պատմություն՝ դերասան «Պոնչոյի» և «Պահմտոցիի» հաղորդավարի միջև

Սկանդալային պատմություն՝ դերասան «Պոնչոյի» և «Պահմտոցիի» հաղորդավարի միջև

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ոստիկանության Նաիրիի բաժին՝ խարդախության վերաբերյալ ստացված ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նաիրիի բաժին է զանգահարել Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 59-ամյա Վահագն Սիմոնյանը և հայտնել, որ Եղվարդ քաղաքում գտնվող ընկերոջ տանից իր ծանոթ Սարգիս Միքայելյանը և ոմն Խաչիկը գողացել են իրեն պատկանող բամբուկները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ահազանգից կարճ ժամանակ անց Վ. Սիմոնյանը հրավիրվել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղ արդեն հաղորդում է տվել, որ 2017 թվականի ամռանը Ս. Միքայելյանն ու Խաչիկը հանցավոր համաձայնության գալով, խաբեությամբ, գնելու պատրվակով, իրեն տարել են Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 5/2 հասցեում գտնվող իր ընկերոջ՝ Սամվելի տուն, որի տարածքում դրված՝ իրեն պատկանող 600 հազար դրամ արժողությամբ բամբուկե գերանները վերցրել են՝ գումարը հաջորդ օրը վճարելու նպատակով:

Վ. Սիմոնյանը հայտնել է նաև, որ նշված անձինք մինչև օրս տարբեր պատճառաբանություններով չեն վճարել գումարը: Բացի այդ, 2018-ի ամռանը Երևան քաղաքի Հալաբյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Ֆիզիկայի խաչմերուկ» կոչվող հատվածում գտնվող սրճարանում Աշոտը սպառնացել է, որ կվնասի իրեն կամ իր երեխաներին, եթե այս մասին նա իրավապահներին տեղեկություններ փոխանցի:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Վ. Սիմոնյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է Հ2 հեռուստաընկերության ռեժիսոր, սցենարիստ և դերասան, հանրության հայտնի է «Պոնչո» մականվամբ, իսկ նրա մատնանշած Ս. Միքայելյանը Հ2 հեռուստաընկերության «Պահմտոցի» հաղորդման հեղինակն ու վարողն է:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։