Լրահոս

23.12.2019 13:01

Սամվել Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը, հայտարարվել է հետախուզում

Սամվել Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը, հայտարարվել է հետախուզում

51 հազար դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Սամվել Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նա հայտնեց, որ ԲԴԽ կողմից ՀՀ դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 20-ին, երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և որոշումն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով:

«Ապա դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և Ոստիկանությանը հանձնարարվել է նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին: Սակայն տվյալներ են ստացվել, որ միջնորդությունների ներկայացման և քննարկման ժամանակահատվածում Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը և որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին»,-ասաց Հանրային կապերի բաժնի պետը:

Նա հավելեց, որ Դատախազության հանձնարարությամբ միջոցներ են ձեռնարկվում Ուզունյանի՝ ՀՀ տարածքը լքելու հանգամանքները պարզելու և բավարար հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Սամվել Ուզունյանը հայտնի է որպես «Հոկտեմբերի 27»-ի գործը քննող դատավոր:

Ինչ վերաբերում է քրեական գործին, որում Ուզունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ըստ Դատախազության՝ նախնական քննության ընթացքում հիմնավորվել է, որ Սամվել Ուզունյանը 2014 թվականին քաղաքացիական գործով հայցվորի օգտին դատական ակտ կայացնելու համար միջնորդել, իսկ մյուս դեպքում՝ դեռ 2007 թվականին տեղի ունեցած հանցագործության քննության ժամանակ տուժողի օգտին գործողություններ է կատարել և իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն նպաստելու համար:

Իր այս գործողությունների համար, ըստ Դատախազության, այժմ նախկին դատավորը քաղաքացիներից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ մի դեպքում 13 հազար դոլարին, մյուս դեպքում՝ 38 հազար դոլարին համարժեք դրամի կաշառք:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։