Քաղաքական

23.12.2019 12:44

«Լավրովի պլան» գոյություն չունի. Լարիսա Ալավերդյան

«Լավրովի պլան» գոյություն չունի. Լարիսա Ալավերդյան

Ոչ մի «Լավրովի պլան» չկա, այն գոյություն չունի. նման կարծիք է հայտնել Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը դեկտեմբերի 23-ի մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ բանակցային սեղանին այժմ Մադրիդյան սկզբունքներն են։ «Դրանք հիմնված են այն սկզբունքների վրա, որոնց հիմքը դրել են Հայաստանի առաջին նախագահն ու այն ժամանակվա էլիտան։ Հայտարարությունները, թե բանակցային սեղանին ոչինչ չկա, հակասում են համանախագահների հայտարարություններին»,- նշել է նա։

«Ինչ վերաբերում է «Լավրովի պլանին», այն չկա։ Որովհետեւ հակառակ դեպքում դա կնաշանկի պլանների առկայություն նաեւ համանախագահող մյուս երկրների մոտ։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ոչ մի կերպ, համենայդեպս՝ հրապարակային, միմյանց չեն հակասել։ Բայց նրանց շահերը տարբեր են։ Մտածել, թե նրանք կարող են հիմա իրենցից մեկին թույլ տալ ինչ-որ մի տարբեր բան Մադրիդյան սկզբունքներից՝ միամտություն է։ Այդ Ադրբեջանն է օգտագործում «Լավրովի պլանը» ներսից կրծող ազդեցության համար։ Մամեդյարովի վերջերս տված հարցազրույցը հասցեագրված էր հայ լսարանին։ Մանավանդ որ հայկական իշխանությունները չեն բարեհաճում մանրամասն բացատրել իրավիճակը»։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։