Լրահոս

24.02.2011 10:32


Հյուսիսային Կորեայում ցուցարարների և զինվորականների միջև բախումներ են տեղի ուենցել

Հյուսիսային Կորեայում ժողովրդի և զինվորականների միջև  բախում է տեղի ունեցել։

Ժողովուրդը կառավարության դեմ բողոքի գործողություններ էր իրականցնում։

Ինչպես գրում է հարավկորեական «Չասոն Իլբո» թերթը՝ հղում անելով Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության իր աղբյուրներին՝ բախումը տեղի է ունեցել Չինաստանի սահմանին մոտ։

Թերթի տվյալներով՝ անկարգություններին մասնակցել են քաղաքի հարյուրավոր բնակիչներ։ Նրանցից ոմանք  բախման ժամանակ վիրավորվել են։ Բացի դա, լուրեր են պտտվում, թե 4–5 մարդ մահացել է, սակայն այդ տեղեկատվությունը դեռ հաստատված չէ։

Այս խորագրի վերջին նյութերը