Լրահոս

23.12.2019 11:55

Երևանում թալանել են Արմավիր քաղաքի նոտարի Porsche Cayenne-ը

Երևանում թալանել են Արմավիր քաղաքի նոտարի Porsche Cayenne-ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, դեկտեմբերի 21-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 46-ամյա Յուրա Եղիազարյանը և հայտնել, որ դեկտեմբերի 20-ի ժամը 23:00-ից մինչև դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, իր բնակության շենքի բակից գողացել են իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 77 NN 775 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները:

Գ. Շամշյանի տեղեկություններով, տուժած Յ. Եղիազարյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է Արմավիր քաղաքի նոտար:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։