Լրահոս

23.12.2019 11:45

Կրակոցներ Կոտայքի մարզի «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում. կա վիրավոր

Կրակոցներ Կոտայքի մարզի «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում. կա վիրավոր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ, ձերբակալվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, 37-ամյա Արա Հայրապետյանը:

Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 21-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Գողթ գյուղում գտնվող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել նույն գյուղի բնակիչ, 38-ամյա Ա.Ս.-ի ծննդյան արարողությունը, որի ժամանակ էլ կրակոցներ են հնչել:

Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների ընթացքում տեղեկություններ են ստացել, որ ծննդյան արարողության ժամանակ Ա. Հայրապետյանը՝ լինելով ոչ սթափ վիճակում, մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել և դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ եղած ապօրինի ատրճանակով դեպի վեր մի քանի անկանոն կրակոց է արձակել:

Կրակոցներ արձակելուց հետո Ա. Հայրապետյանը իրեն պատկանող BMW մակնիշի 35 MM 839 համարանիշի ավտոմեքենայով ուղևորվել է Գառնի գյուղ և BMW-ի մեջ՝ ըստ նախնական տեղեկությունների, ատրճանակից անզգուշաբար կրակոց է արձակել, ինչի հետևանքով էլ ձախ ոտքի մասում ստացել է հրազենային վնասվածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նրան տեղափոխել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են ատրճանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է, իսկ ձերբակալվածն էլ նախկինում ավազակային հարձակում կատարելու և խուլիգանության հատկանիշներով եղել է դատապարտված:

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Տ. Բաղյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.-օր.-ի 235 հոդվածի 1-ին մասի և 285 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։