Չինաստանը հունվարի 1-ից կիջեցնի ավելի քան 850 տեսակի ապրանքների ներմուծման մաքսերը
Չինաստանի կառավարությունը հայտարարել Է, որ հունվարի 1-ից իջեցնելու Է 859 անուն արտադրանքի, այդ թվում՝ սառեցված խոզի մսի, դեղագործական պատրաստուկների եւ մի շարք բարձր տեխնոլոգիական ապրանքների ներմուծման սակագները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg-ը՝ վկայակոչելով Չինաստանի ֆինանսների նախարարության հայտարարությունը:
Ինչեպս նշված Է, այդպիսով Չինաստանի իշխանությունները մտադիր են բավարարել երկրի բնակչության որոշակի պահանջմունքները:
Bloomberg-ը նշում Է, որ թեեւ Պեկինի այս որոշումն ուղղակիորեն կապված չԷ ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական պատերազմի հետ, այն հավաստում Է, որ Չինաստանի տնտեսությունը բաց Է մյուս երկրների հետ առեւտուրն ընդլայնելու համար, իսկ այդ պահանջը բովանդակում Է Վաշինգտոնի հետ նրանց առեւրական գործարքը:
Դեկտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է Չինաստանի իշխանությունների հետ առեւտրական գործարքի առաջին փուլի համաձայնեցման մասին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: