Լրահոս

24.02.2011 10:25


Բարաք Օբաման Լիբիայի իշխանությունների հասցեին շատ կոշտ է արտահայտվել

Բարաք Օբաման Լիբիայի իշխանությունների հասցեին շատ կոշտ է արտահայտվել

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խաղաղ ցուցարարների նկատմաբ Լիբիայի իշխանությունների գործողություններն անվանել է «աղաղակող և անընդունելի»։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, թե Լիբիայի հարցում աշխարհը պետք է միասնական դիրքորոշում ունենա։

–Այժմ՝ համախոհների հետ խորհրդակցության ժամանակ, ԱՄՆ–ն առաջարկում է թույլատրելի գործողությունների շրջանակ, որոնք կարող են օգնել  Լիբիայում ստեղծված իրավիճակի կարգավորմանը,–ասել է Օբաման։

Մասնավորապես, նա առաջարկել է  սառեցնել լիբիական ակտիվները և տնտեսական ոլորտում տարբեր պատժամիջոցներ կիրառել։ Սակայն ԱՄՆ իշխանությունները նաև գիտակցում են, որ  դժվար թե դրանով բռնությունները Լիբիայում դադարեցվեն։

–Լիբիայի կառավարությունը պետք է իր գործողությունների համար պատասխանատվություն կրի,–ավելացրել է Օբաման։

Վաշինգտոնում «BBC»–ի թղթակիցը ընդգծել է, որ չնայած Բարաք Օբամայի ելույթն իսկապես և՛ տոնայնությամբ, և՛ բովանդակությաբ բավական կոշտ էր, բայց աձամբ Մուհամար Քադաֆիի հասցեին քննադատություն չի հնչել։ ԱՄՆ ղեկավարը խոսել է ընդհանրապես Լիբիայի կառավարության մասին։

Այս խորագրի վերջին նյութերը