Լրահոս

23.12.2019 10:30

Սյունիքի մարզում 20-ամյա վարորդը խմած վիճակում Volkswagen-ով մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Սյունիքի մարզում 20-ամյա վարորդը խմած վիճակում Volkswagen-ով մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04։10-ի սահմաններում Գորիսի բնակիչ՝ 20-ամյա Տիգրան Տիգրանյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի 32 ԼՍ 646 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գորիս ավտոճանապարհի 233 կմ հատվածում ձախ շրջադարձ կատարելու ժամանակ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Տ. Տիգրանյանն ու նրա ուղևորներ՝ Գորիսի բնակիչներ, 23-ամյա Էդիկ Մաշուրյանը և 21-ամյա Հարութ Յոլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։