Լրահոս

24.02.2011 10:13


Փետրվարի 25-ին Սարգսյան–Մեդվեդև հանդիպման ժամանակ գազի սակագինը կորոշվի՞

Փետրվարի 25-ին Սարգսյան–Մեդվեդև հանդիպման ժամանակ գազի սակագինը կորոշվի՞

Փետրվարի 25-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը։ Թե ի՞նչ որոշակի թեմաների շուրջ են զրուցելու 2 երկրների նախագահները, պաշտոնապես չի տեղեկացվում, սակայն ըստ որոշ լուրերի՝ այդ հանդիպման ժամանակ որոշվելու է Հայաստանին մատակարարվող գազի նոր սակագինը:

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ էկոնոմիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել էր՝ գազի սակագնի շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են, և մինչև փետրվարի վերջը պարզ կդառնա, թե գազը ինչ սակագնով կվաճառվի Հայաստանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը