Լրահոս

22.12.2019 16:22

«Հոկտեմբեր 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռում կասկածելի իր են հայտնաբերել

«Հոկտեմբեր 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռում կասկածելի իր են հայտնաբերել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 01։45-ին Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով մեկնող ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերվել է կասկածելի իր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ ուղևորը եղել է Երևան քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Սամվել Ուզունյանը, ով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործով դատավորն է եղել։

SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել, թե ինչ կասկածելի իր է հայտնաբերվել Ս. Ուզունյանի մոտ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։