Լրահոս

24.02.2011 09:56


Իշխող կոալիցիան ՄԻՊ պաշտոնում առաջադրելու է Կարեն Անդրեասյանի թեկնածությունը

Իշխող կոալիցիան ՄԻՊ պաշտոնում առաջադրելու է Կարեն Անդրեասյանի թեկնածությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջարկությամբ իշխող կոալիցիան որոշել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել «Արմենիա» հեռուստաընկերության «Իրականում» ծրագրի հաղորդավար, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Անդրեասյանի թեկնածությունը:

Ազգային ժողովը Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրության հարցին կանդրադառնա փետրվարի 28–ին մեկնարկող քառօրյայում։ Հիշեցնենք, որ ՄԻՊ Արմեն Հարությունյանը Կենտրոնական Ասիայում ՄԱԿ–ի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ նշանակվելու կապակցությամբ հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԺ։

Պաշտպանի պաշտոնում նշանակվում է 35 տարին լրացած ՀՀ այն քաղաքացին, ով ունի բարձրագույն կրթություն, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության բնագավառում անհրաժեշտ գիտելիքներ և փորձ, հասարակության մեջ բարձր հեղինակություն է վայելում։

Պաշտպանը պաշտոնում նշանակվում է 6 տարի ժամկետով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը