Առցանց ազատականների ալյանսն առաջարկում է Օմբուդսմենի թեկնածուներ
Մեր կարծիքով ՀՀ այժմ արդեն նախկին մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, խախտելով ՀՀ Ազգային ժողովի առջեւ տված իր երդումը, ոչ լիարժեք անաչառություն ցուցաբերեց իր պաշտոնավարության ընթացքում, ոչ էլ առավելագույն բարեխղճությամբ եւ ջանասիրությամբ իրականացրեց իր լիազորությունները: Վկա թեկուզ նրա վաղաժամկետ հրաժարականը` այլ, ավելի շահավետ պաշտոնի անցնելու կապակցությամբ:
Միեւնույն ժամանակ մենք հակված չենք կատարվածում մեղադրել միայն պարոն Հարությունյանին, որովհետեւ ՀՀ եւ առաջին, եւ երկրորդ մարդու իրավունքների պաշտպանների գործունեությունը ծավալվել է ՀՀ իշխանությունների ակնհայտ անբարյացակամության մթնոլորտում, երբ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը ոչ միայն չի ավելացել, այլ ավելի վտանգավոր ու ցինիկ հարձակումների թիրախ է դարձել այդ նույն իշխանությունների համար:
Ցավով ենք արձանագրում, որ ինչպես այլ շատ ոլորտներում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նույնպես, չի գիտակցվում ստեղծաված ինստիտուտի անհրաժեշտությունը եւ այն դիտվում է զուտ որպես եվրոպական ստանդարտներին համապատասխանելու ձեւ:
Այժմ, ՀՀ թվով երրորդ մարդու իրավունքների պաշտպանին ընտրելու նախաշեմին, ուզում ենք հասարակության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ համազգային աղետի որակ ձեռքբերող ու օրըստօրե ահագնացող արտագաղթը խթանող ծանրակշիռ հանգամանքներից մեկը հենց մարդու իրավունքների ոտնահարումն է Հայաստանում: Ուստի բոլորիս խնդիրն է պարզ ինքնապաշտպանության բնազդն անգամ կորցրած եւ յուրաքանչյուր նշանակում ֆարսի վերածող օրվա իշխանություններին ստիպել հասկանալու, որ ոչ թե խամաճիկի, այլ լիովին անկախ ու ինքնուրույն գործող մեկի կարիքն ունենք այդ պաշտոնում: Մարդու, ով արդեն իսկ իր գործունեությամբ ապացուցել է այդպես գործելու իր ունակությունը:
Ելնելով վերոգրյալից, ստորեւ հասարակության ուշադրությանն ենք, ներկայացնում չորս, մեր կարծիքով անհրաժեշտ որակներ ունեցող թեկնածուների անուններ եւ կոչ անում բոլոր հնարավոր օրինական ձեւերով դրդել վճիռ կայացնողներին ճիտ ընտրության: Ահա նրանք`
1. Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար;
2. Ժաննա Ալեքսանյան, Լրագրող, իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ;
3. Զարուհի Փոստանջյան, ՀՀ ԱԺ պատգամավոր;
4. Վարդան Հարությունյան, Իրավապաշտպան, ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալ, ՀՀ քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող:

Առցանց ազատականների ալյանս (3Ա),
Համացանց,
Սույն հայտարարությունը եւ թեկանածուները հաստատված են Առցանց ազատականներիալյանսի Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործող «3Ա» խմբի քննարկման եւ առցանցքվեարկության արդյունքում: Առաջարկվող թեկնածուները 3Ա-ի անդամ չեն, իրենց հետ որեւէ քննարկում ու համաձանեցում չի եղել: