Լրահոս

21.12.2019 14:35


Հայնաբերվել է Էրեբունի փողոցում կրակոցներ արձակած երիտասարդը

Հայնաբերվել է Էրեբունի փողոցում կրակոցներ արձակած երիտասարդը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու տարածքային վետերանների հետ, կրակոցներ արձակելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 29-ամյա Վարդգես Գասպարյանն է, ով նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում Էրեբունի փողոցում վիճաբանության մեջ է մտել Նոր Արեշի բնակիչ, 52-ամյա Արմեն Գյուլասարյանի հետ, որի ժամանակ Վարդաշեն թաղամասի ճանապարհին իր վարած Toyota մակնիշի 01 QM 002 համարանիշի ավտոմեքենայի միջից կրակոց է արձակել, ապա հեռացել դեպքի վայրից:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ, Գասպարյանը մասնագիտությամբ ավտոէլեկտրիկ է և ոստիկաններին ներկայացել է ինքնակամ:

Փաստի առթիվ ոստիկանության էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Վ. Գասպարյանը բաց է թողնվել:

Այս խորագրի վերջին նյութերը