Լրահոս

24.02.2011 00:14


Սումգաիթի ջարդերի տարելիցին նվիրված ցույց Օտտավայում

Սումգաիթի ջարդերի տարելիցին նվիրված ցույց Օտտավայում

Փետրվարի 22-ին Օտտավայում Ադրբեջանի դեսպանության առջև տեղի ունեցավ կանադահայ երիտասարդական կազմակերպությունների կազմակերպած և Սումգաիթի հայկական ջարդերի տարելիցին նվիրված ցույց: Միջոցառմանը մասնակցեցին Մոնրեալից և Տորոնթոյից հատուկ ժամանած ավելի քան 150 երիտասարդներ, կանադահայ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ցույցին ներկա էին նաև Կանադայի դաշնային խորհրդարանի անդամներ Նիկոլ Դեմերսը («Քեբեկյան բլոկ»), Ջոն Կարիջանիսը (Ազատական կուսակցություն) և Օնթարիո նահանգի խորհրդարանի նախկին նախագահ Դեյվիդ Ուորները, ովքեր հանդես եկան Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը դատապարտող ելույթներով:

Միջոցառման մասին անդրադարձներ եղան Ottawa Citizen և Embassy Magazine թերթերում, ինչպես նաև A-Channel հեռուստաալիքով:

Այս խորագրի վերջին նյութերը