Facebook-ը Վրաստանի իշխանության հետ կապված հարյուրավոր էջեր, հաշիվներ և խմբեր է ջնջել
Facebook-ը Վրաստանի իշխանության հետ կապված հարյուրավոր էջեր, հաշիվներ և խմբեր է ջնջել:
«Ջնջել ենք 39 վրացական Facebook հաշիվ, 344 էջ, 13 խումբ և 22 Instagram-ի հաշիվ, որոնք ներգրավված էին համակարգված չարտոնված պահվածքի մեջ»,-ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Ընկերության տվյալներով՝ մարդիկ օգտագործել են կեղծ հաշիվներ իրենց էջերում ներգրավվածությունը մեծացնելու համար:
«Էջերը ներկայացվել են որպես լրատվական գործակալություններ, և վերածվել են քաղաքական կուսակցությունների, հասարակական գործիչների և լրատվամիջոցների: Էջերն ու հաշիվները սովորաբար տեղադրում էին տեղական նորություններ տարբեր քաղաքական հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են ընտրությունները, կառավարության քաղաքականությունը, բարձրաստիճան պաշտոնյաները, ընդդիմության և տեղական ակտիվիստական խմբերի քննադատությունը:
Թեև հաշիվների հետևում կանգնած անձինք ձգտել են ծածկել իրենց ինքնությունը և համակարգված աշխատանքը, մեր հետաքննությունը այդ գործողությունները կապել է Panda գովազդային ընկերության և «Վրացական երազանքի» իշխանության հետ», — ասվում է հայտարարության մեջ:
Ինչ վերաբերում է գովազդին, կազմակերպության տեղեկատվությամբ, Facebook-ում և Instagram-ում գովազդների համար ծախսել են մոտ 316,000 դոլար:

Աղբյուրը՝ aliq.ge