Լրահոս

21.12.2019 12:46


ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավոր Սամվել Ուզունյանին ազատությունից զրկելուն

ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավոր Սամվել Ուզունյանին ազատությունից զրկելուն

Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 20-ին, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ազատի Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությունները, որոշեց.

Միջնորդությունները բավարարել, համաձայնություն տալ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն:

Նշենք, որ դատավոր Ուզունյանը ենթադրվում է, որ անցնում է ԱԱԾ-ի կողմից բացահայտած կաշառքի քրեական գործով:

Այս խորագրի վերջին նյութերը