Լրահոս

21.12.2019 12:35


16-ամյա տղան հայտնաբերվել է. որոնողական աշխատանքները տևել են գրեթե 1 օր

16-ամյա տղան հայտնաբերվել է. որոնողական աշխատանքները տևել են գրեթե 1 օր

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության 3 տասնյակից ավելի ծառայողներ՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Հրանտ Խանձրածյանի գլխավորությամբ, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեծ թվով փրկարարներ, ինչպես նաև Աչաջուր գյուղի մոտ 300 բնակիչ՝ գյուղապետի գլխավորությամբ երեկվանից որոնողական աշխատանքներ էին կատարում «Աղի ձոր», «Խնձորկուտ», «Միջնահանդ», «Կռոթկուտ» և «Գիլի հանք» կոչվող հանդամասերում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ որոնողական աշխատանքների մասնակիցները հայտնաբերել են Աչաջուր գյուղի բնակիչ՝ 16-ամյա Գևորգ Մ-ն և նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

Նրան հայտնաբերել են Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղում, որտեղ իր ազգականներն են ապրում։ Երեխային երեկվանից որոնում էին, և նրա կորելու մասին իրավապահներին տեղեկացրել էին ծնողները, որ երեխան դուրս էր եկել դեպի այգի և չէր վերադարձել, իսկ այգին գտնվում է «Աղի ձոր» կոչվող հանդամասում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ որոնողական աշխատանքներին մի քանի խմբեր են ներգրավված եղել, ովքեր գրեթե 40-50 կմ շառավղով փնտրել են երեխային և գյուղացիները նույնպես մի քանի խմբերով մոտ 50 կմ որոնել են երեխային։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը