Տարաբնույթ հոդվածներով ու բանավեճերով լեցուն սոցիալական ցանցերում ձևավորվել է սոցիալական շարժում ուղղված Միհրան Վարդանյանի կողմից կեղծիքի ճանապարհով Dr. Վաչագան Վահրադյանի հեղինակային իրավունքների խախտման և Օքսֆորդից եկած ուսանողների խմբի անօրինական գործողությունների դեմ, պահանջելով անհապաղ վերսկսել նշված տեսանյութի ցուցադրումը youtube.com կայքում ու դատապարտում youtube.com-ի ադմինիստրացիային:
Քաոսային վիճակը շարունակվում է և թե ինչքա՞ն ժամանակ կշարունակվի ու վերջնական լուծում արդյո՞ք կստանա' սուտը ջրի երես դուրս կգա, տուտը չի երևում...
Չեմ մոռանում տարիներ առաջ նույն իրավիճակում էր հայտնվել Մատենադարանը, երբ ոմն "ՀԻԼԼ" օտարերկրյա մի կազմակերպություն ձգտում էր ձեռք գցել Մատենադարանի մեր հին ձեռագրերը, իբր թվայնացնելու պատրվակով: Այդ գաղափարի ջատագովներից էր նաև դաշնակցական կուսակցությունից Լևոն Մկրտչյանը, որն այդ տարիներին Կրթության ու գիտույթյան նախարարն էր: Այն ժամանակ ի շնորհիվ շատ հայրենասերների. հանձինս Դավիթ Հովհաննեսի մեծ ջանքերի (հեռուստատեսությամբ), տողերիս հեղինակի(մամուլում) ու մի շարք ուրիշների' իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին: ՈՒ փառք Աստծո ի պատիվ հայ բարերարի (անունը չեմ հիշում) կանխվեց այդ գործարքը, որն հանձն առավ Հայաստան ուղարկել այն սարքավորումները, որը տեղում' Մատենադարանում կթվայնացնի ձեռագրերը և այդպես փրկվեցին օտարների ոտնձգություններից մեր հոգևոր գանձերը:
Հիմա հերթը Քարահունջի թնջուկինն է, բայց այստեղ բոլորովին այլ սցենար է:
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ youtube.com-ի ադմինիստրացիան արգելափակեց Քարահունջին վերաբերվող Վաչագան Վահրադյանի
այս տեսահոլովակի ցուցադրումը, պատճառաբանելով Միհրան Վարդանյանի և Օքսֆորդի համալսարանի մերկապարանոց հայտարարությունն այն մասին, թե իբր տեսանյութում խախտվել են իրենց հեղինակային իրավունքները:
Ցանկանալի է իմանալ, թե իրենց ո՞ր հեղինակային իրավունքներն մասին է խոսքը:
Հոլովակը ներկայացնում է Միհրան Վարդանյանի և Օքսֆորդի համալսարանի մի խմբի ուսանողների գործունեությանը վերաբերվող լրագրողական հետաքննությունը' կոնֆլիկտը Հայաստանի Հանրապետության իշխանությունների միջև, որի օրենքը ամենակոպիտ ձևով խախտել էր այդ խումբը, փորձելով անօրինական ուսումնասիրություններ կատարել Հայաստանի սահմանամերձ գոտում գտնվող Քարահունջ պատմա-մշակութային արգելոցի տարածքում, չունենալով ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությունը :
Այդ խմբի ղեկավար Միհրան Վարդանյանը խախտելով Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի դոցենտ, Dr. Վաչագան Վահրադյանի և Մարինե Վահրադյանի հեղինակային իրավունքները, իր սեփական անունով ներկայացնելով Բրիտանական Արքայական Աշխարհագրական Ընկերությանը (RGS), ինչպես նաև այդ խմբի պաշտոնական կայքում (http://qarahunge.icosmos.co.uk/) դնելով Dr. Վաչագան Վահրադյանի առաջ քաշած Քարահունջին վերաբերվող գիտական վարկածներից մի քանիսը, նպատակ ունենալով դրամաշնորհ ստանալ Հայաստանում չափագրումներ կատարելու համար:
Դա վերաբերվում է, մասնավորապես հետևյալ վարկածներին`
*Քարահունջ մեգալիթյան հուշարձանի կառուցվածքն արտացոլում է Կարապի համաստեղության աստղերի դասավորվածությունը: (Այստեղից էլ արշավախմբի անվանումը` ՙԱստղեր և քարեր - 2010՚)
*Քարահունջ հուշարձանի և մոտակա մի քանի գյուղերի փոխադարձ տեղադրվածությունն այնպիսին է, որ նրանք քարտեզի վրա առեղծվածային զուգահեռագիծ են կազմում:
Այս վարկածներն առաջին անգամ հրապարակվել են Հայաստանում տարբեր հրատարակչություններում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով 2007-2009 թվերին: Այսինքն շատ ավելի վաղ քան Միհրան Վարդանյանը, կամ այդ խմբի անդամներից որևէ մեկն, ընդհանրապես կիմանար Հայաստանում նման կառույցի գոյության մասին: (ի միջիայլոց, Միհրան Վարդանյանն իմացել է այդ մասին Dr. Վահրադյանից 2009 թվականի օգոստոսին, երբ Վահրադյանը նրան տարել է Քարահունջ, 230 կմ Երևանից հեռու):
Ահա այդ թեմայով Dr. Վահրադյանի տպած աշխատությունների շատ կարճ ցանկը:
Вачаган Ваградян. Британцы пришли из Армении. Собеседник Армении. Еженедельная газета. 4 май 2007, #1, стр. 5 (на русском)
Vachagan Vahradyan, Marine Vahradyan. The First Inhabitants Of Britain Island Came From Armenia. ECONOMICS #3(9), 2008-2009 p. 52-61 (in English)
Մարինե Վահրադյան, Վաչագան Վահրադյան. Բրիտանիա կղզու բնակիչները եկել են Հայաստանից, «Ազգ» օրաթերթ, #192, 18-10-2008
Այդ խմբին ճիշտ է հաջողվեց ստանալ դրամաշնորհ RGS-ից, սակայն չկարողացավ իրականացնել որևէ ծրագիր, քանզի նրանց անօրինական գործունեությունը կասեցվեց ՀՀ Ոստիկանության կողմից:
Ոչ Քարահունջ հուշարձան իրենց կատարած անօրինական գիտարշավից առաջ, ոչ էլ հետո ոչ մեկն այդ խմբից ոչ մի գիտական կամ այլ հոդված կապված Քարահունջի հետ չի տպագրել, որի հեղինակային իրավունքները կարող էին խախտված լինել այդ հոլովակում:
Այստեղ մի կարևոր հանգամանք կա, որը որոշակի լույս է սփռում իրադարձության վրա: Ոստիկանության կողմից նրանց ձեռբակալումից հետո նրանք սուտ հորինեցին թե սա ճանաչողական այց է և ոչ մի չափագրքում տեղի չի ունեցել: Այդ սուտը նրանք ասել են նաև Մշակույթի նախարարությունում, թե իբր ճանաչողական այց էր: Սակայն վերադառնալով Անգլիա նրանք իրենց ճափագրումների գողացված (ըստ ՀՀ օրենսդրության Հայաստանում կատարված բոլոր հետազոտությունների արդյունքները ՀՀ սեփականությունն են) արդյունքները տեղադրեցին իրենց կայքում` http://qarahunge.icosmos.co.uk/results.php
Հարց. ՙԵթե դա ճանաչողական այց էր ապա այդ ի՞նչ արդյունքներ են այդքան հպարտությամբ նշված այդ կայքում:
Այս հարցը պետք է տա Մշակույթի նախարարությունը, չէ որ եթե դրանք չափագրումներ են, ապա դրանք ՀՀ սեփականությունն են:
Իրավիճակը շատ նման է Անահիտ դիցուհու արձանի Անգլիայում գտնվելուն: Արդյո՞ք մենք պետք է այդքան հեշտությամբ բաժանենք մեր ազգային հարստությունը օտար երկրներին:
Արդյոք ժամանակը չէ՞ տեր կանգնելու մեր մշակութային ժառանգությանը:
Սակայն վերադառնանք խնդրո առարկային:
Եթե անկեղծ էր Միրհանի ցանկությունները, ու եթե իր մեջ հետին մտքեր չէր պարունակում, թող ազնվորեն համագործակցեր Վաչագան Վահրադյանի հետ. այդ դեպքում և' իր բռնած գործը ազնիվ կլիներ, և' արդյունքը շատ ավելի շոշափելի, ոչ թե մարդու թիկունքին դավեր նյութեր` Վահրադյանի մասնակցությամբ CNN հեռուստաընկերության հեռարձակած Քարահունջի մասին հոլովակը իր սովորության համաձայն գողանար, Վահրադյանին ցուցադրող կադրերը հաներ և Stars & Stones 2010 անվան տակ դներ իր կայքում: Դա հերիք չէ, Յութուբում տեղադրած Վահրադյանի տեսանյութը արգելափակել տար, պատճառաբանելով, որ խախտվում է իր հեղինակային իրավունքը, երբ դրանք որպես այդպիսին գոյություն չունեն ...
Համաձայնվեք ինձ հետ, որ Միհրանի կատարածը առնվազն ստորություն է... թուրքին վայել արարք։
Եվ քանի որ կենդանի խոսքը միշտ էլ առաջնային է, ցանկալի կլիներ Հայկական հեռուստաալիքների կողմից ակտիվ միջամտություն ցուցաբերվեր. կազմակերպվեր բանավեճեր, կլոր սեղաններ... հրավիրվեր այդ ոլորտին գիտակ անհատների, գիտնականների և վերջնական ակադեմիական լուծում տրվեր ինչպես «Քարահունջ» անվանման շուրջ շրջանառվող տարակարծությանը, այնպես էլ Քարահունջի շրջակայքում տեղադրված ցուցանակների սխալ մեկնաբանումներին և ոչ միայն ...
Վերջապես մեր երկրում մշակույթի նախարար ունեն՞ք, կամ հուշարձանների պահպանման խնդիրներով մտահոգ, պատասխանատու որևէ կազմակերպություն կա՞, թե՞ ով ինչի վրա ձեռքը դնի իր սեփականությունն է համարում. հերթն արդեն ինքնակոչ գիտնականներինն է: Ի՞նչ է, մեր ներքին խնդիրները լուծելու համա՞ր էլ օտաերկրացիների ողորմածությանը ապավինենք, խնդրենք, որ իրենց քթները խոթեն, պարզաբանումներ տան մեր մշակույթային արժեքները որակելու, գնահատելու... Քարահունջի շուրջ ստեղծված քաոսին վերջ դնելու համար իր վճռական խոսքն ունի ասելու Ազգային Ակադեմիան հանձինս Ռադիկ Մարտիրոսյանի, թե՞ իրենց իրավասությունների մեջ չի մտնում Ազգային մշակույթային ժառանգությունների ճակատագիրը, իրենց հետաքրքրությունների ոլորտը չէ:
Բոլորիս էլ հայտնի է մեծն Պարիս Հերունու գիտական վաստակը Քարահունջի հայտնագործության ասպարեզում, նրա գիտական բացահայտումներն ու պարզաբանումները նույն տրամաբանությամբ, ինչպես նա ժառանգեց մեզ' Քարահունջին առնչվող , Քարահունջի հայտնագործության ու գիտական բացատրության առաջին հեղինակային իրավունքը Պարիս Հերունունն է:
Սակայն, արդարության առաջ չմեղանչելու համար ասեմ. դեռ Հերունու կենդանության օրոք, երբ Մեծ գիտնականը վատառողջ էր, միակ մարդը' որ սկսեց զբաղվել, շարունակել Քարահունջի գիտական հետազոտությունները, դա Վաչագան Վահրադյանն էր: Հատկապես վերջին հինգ տրարիներին կատարել է ակտիվ հետազատկան աշխատանքներ, գրել բազմաթիվ գիտական հրապարակումներ ...
Եվ հանկարծ Անգլիայց հայտնվում է Վաչագան Վահրադյանի սանը' Միրհան Վարդանյանն իր օքսվորդյան շքախումբով և ամեն ստոր քայլի դիմում, որ ձեռք գցի ամբասիր գիտնականի տարիների վաստակը:
Քարահունջը ազգային սեփականություն է ու անհատներն այն սեփականաշնորհելու, տուրիստական վայր դարձնելու համար թող ավելորդ ջանքեր չգործադրեն.
Քարահունջը հայտնվել է Կռիլովի հայտնի առակի կարգավիճակում. տեղից ելնող ամեն մեկն իր սեփական կարծիքն ու եզրակացությունն է ուզում ամրագրել Քարահունջի գոյության տարեթվի, ինչի՞ համար է ծառայել. արդյո՞ք որպես աստղադիտարան, թե՞, կամ նախքինում ի՞նչ թուրքական անուն է կրել, կամ ի՞նչ բացատրություն ունի... (Մի օր էլ կպնդեն, որ թուրքական է, կամ էլ հենց էնպես անիմաստ քարերի կույտ...)
Մի խոսքով Քարահունջն իր հանգիստը կորցրել է ու դարձել մի քանի սուտի գիտնականների, հայրենասերների ու հնագետների մրցակցության առարկա, թե վերջապես այս գզվռտոցի արդյունքում ո՞վ է տիրելու, ո՞վ է դառնալու այս քարե պատառի տերը, երբ իսկական տերը հայտնվել է խաղից դուրս վիճակում: Իսկ մեր պետության իշխանավորների համար ավելի հետաքրքրող ու շահեկան են տարբեր անիմաստ ու անհետաքրքիր միջոցառումների իրենց ներկայությունով պատվեն հավաքվածներին, (նրանց դուր գալուն է միտված), որ գալիք ընտրություններին ձայներ ապահովեն, քան թե կարևորություն տան քարեղեն արձանների գոյությանը... Մեր իշխանավորների ինչի՞ն են պետք հազարամյա քարեղեն վկաները, մենք արդեն մեկ անգամ համոզվել ենք դրանում. Հին Ջուղայի հիմնահատակ ոչնչացումն էր: Ասենք չեմ զարմանում քարերի նկատմամբ մեր իշխանությունների անտարբերությանը, երբ իրենց աչքի առաջ կամաց-կամաց դատարկվում է Հայաստանը, նրանք աչքները գոցել են, ականջները ամուր փակել, որ չխանգարեն Հայաստանի հայաթափմանը...
Այս ֆոնի վրա տողերիս հայրենատենչ հեղինակը քնած, թե արթմնի երազում է տեսնել այն օրը, երբ մեր իշխանությունները կլինեն այնքան հայրենասեր և ու հայրենապաշտ,որ ոչ միայն Քարահունջը, այլ հայրենիքիս ամեն մի ծառն ու թուփը, ամեն մի քարը տեր կունենա, իսկ հայ մարդն էլ պաշտպանված կլինի և կհպարտանա իր հայրենիքով ու իր նախագահով:
Քարահունջի ոդիսականը
Տարաբնույթ հոդվածներով ու բանավեճերով լեցուն սոցիալական ցանցերում ձևավորվել է սոցիալական շարժում ուղղված Միհրան Վարդանյանի կողմից կեղծիքի ճանապարհով Dr. Վաչագան Վահրադյանի հեղինակային իրավունքների խախտման և Օքսֆորդից եկած ուսանողների խմբի անօրինական գործողությունների դեմ, պահանջելով անհապաղ վերսկսել նշված տեսանյութի ցուցադրումը youtube.com կայքում ու դատապարտում youtube.com-ի ադմինիստրացիային:
Քաոսային վիճակը շարունակվում է և թե ինչքա՞ն ժամանակ կշարունակվի ու վերջնական լուծում արդյո՞ք կստանա' սուտը ջրի երես դուրս կգա, տուտը չի երևում...
Չեմ մոռանում տարիներ առաջ նույն իրավիճակում էր հայտնվել Մատենադարանը, երբ ոմն "ՀԻԼԼ" օտարերկրյա մի կազմակերպություն ձգտում էր ձեռք գցել Մատենադարանի մեր հին ձեռագրերը, իբր թվայնացնելու պատրվակով: Այդ գաղափարի ջատագովներից էր նաև դաշնակցական կուսակցությունից Լևոն Մկրտչյանը, որն այդ տարիներին Կրթության ու գիտույթյան նախարարն էր: Այն ժամանակ ի շնորհիվ շատ հայրենասերների. հանձինս Դավիթ Հովհաննեսի մեծ ջանքերի (հեռուստատեսությամբ), տողերիս հեղինակի(մամուլում) ու մի շարք ուրիշների' իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին: ՈՒ փառք Աստծո ի պատիվ հայ բարերարի (անունը չեմ հիշում) կանխվեց այդ գործարքը, որն հանձն առավ Հայաստան ուղարկել այն սարքավորումները, որը տեղում' Մատենադարանում կթվայնացնի ձեռագրերը և այդպես փրկվեցին օտարների ոտնձգություններից մեր հոգևոր գանձերը:
Հիմա հերթը Քարահունջի թնջուկինն է, բայց այստեղ բոլորովին այլ սցենար է:
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ youtube.com-ի ադմինիստրացիան արգելափակեց Քարահունջին վերաբերվող Վաչագան Վահրադյանի
youtube.com-ում տեղադրած
http://www.youtube.com/watch?v=XFHLhTKyt-I&feature=player_embedded#
այս տեսահոլովակի ցուցադրումը, պատճառաբանելով Միհրան Վարդանյանի և Օքսֆորդի համալսարանի մերկապարանոց հայտարարությունն այն մասին, թե իբր տեսանյութում խախտվել են իրենց հեղինակային իրավունքները:
Ցանկանալի է իմանալ, թե իրենց ո՞ր հեղինակային իրավունքներն մասին է խոսքը:
Հոլովակը ներկայացնում է Միհրան Վարդանյանի և Օքսֆորդի համալսարանի մի խմբի ուսանողների գործունեությանը վերաբերվող լրագրողական հետաքննությունը' կոնֆլիկտը Հայաստանի Հանրապետության իշխանությունների միջև, որի օրենքը ամենակոպիտ ձևով խախտել էր այդ խումբը, փորձելով անօրինական ուսումնասիրություններ կատարել Հայաստանի սահմանամերձ գոտում գտնվող Քարահունջ պատմա-մշակութային արգելոցի տարածքում, չունենալով ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությունը :
Այդ խմբի ղեկավար Միհրան Վարդանյանը խախտելով Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի դոցենտ, Dr. Վաչագան Վահրադյանի և Մարինե Վահրադյանի հեղինակային իրավունքները, իր սեփական անունով ներկայացնելով Բրիտանական Արքայական Աշխարհագրական Ընկերությանը (RGS), ինչպես նաև այդ խմբի պաշտոնական կայքում (http://qarahunge.icosmos.co.uk/) դնելով Dr. Վաչագան Վահրադյանի առաջ քաշած Քարահունջին վերաբերվող գիտական վարկածներից մի քանիսը, նպատակ ունենալով դրամաշնորհ ստանալ Հայաստանում չափագրումներ կատարելու համար:
Դա վերաբերվում է, մասնավորապես հետևյալ վարկածներին`
*Քարահունջ մեգալիթյան հուշարձանի կառուցվածքն արտացոլում է Կարապի համաստեղության աստղերի դասավորվածությունը: (Այստեղից էլ արշավախմբի անվանումը` ՙԱստղեր և քարեր - 2010՚)
*Քարահունջ հուշարձանի և մոտակա մի քանի գյուղերի փոխադարձ տեղադրվածությունն այնպիսին է, որ նրանք քարտեզի վրա առեղծվածային զուգահեռագիծ են կազմում:
Այս վարկածներն առաջին անգամ հրապարակվել են Հայաստանում տարբեր հրատարակչություններում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով 2007-2009 թվերին: Այսինքն շատ ավելի վաղ քան Միհրան Վարդանյանը, կամ այդ խմբի անդամներից որևէ մեկն, ընդհանրապես կիմանար Հայաստանում նման կառույցի գոյության մասին: (ի միջիայլոց, Միհրան Վարդանյանն իմացել է այդ մասին Dr. Վահրադյանից 2009 թվականի օգոստոսին, երբ Վահրադյանը նրան տարել է Քարահունջ, 230 կմ Երևանից հեռու):
Ահա այդ թեմայով Dr. Վահրադյանի տպած աշխատությունների շատ կարճ ցանկը:
Вачаган Ваградян. Британцы пришли из Армении. Собеседник Армении. Еженедельная газета. 4 май 2007, #1, стр. 5 (на русском)
Vachagan Vahradyan, Marine Vahradyan. The First Inhabitants Of Britain Island Came From Armenia. ECONOMICS #3(9), 2008-2009 p. 52-61 (in English)
Մարինե Վահրադյան, Վաչագան Վահրադյան. Բրիտանիա կղզու բնակիչները եկել են Հայաստանից, «Ազգ» օրաթերթ, #192, 18-10-2008
http://www.azg.am/AM/2008101833
Այդ խմբին ճիշտ է հաջողվեց ստանալ դրամաշնորհ RGS-ից, սակայն չկարողացավ իրականացնել որևէ ծրագիր, քանզի նրանց անօրինական գործունեությունը կասեցվեց ՀՀ Ոստիկանության կողմից:
Ոչ Քարահունջ հուշարձան իրենց կատարած անօրինական գիտարշավից առաջ, ոչ էլ հետո ոչ մեկն այդ խմբից ոչ մի գիտական կամ այլ հոդված կապված Քարահունջի հետ չի տպագրել, որի հեղինակային իրավունքները կարող էին խախտված լինել այդ հոլովակում:
Այստեղ մի կարևոր հանգամանք կա, որը որոշակի լույս է սփռում իրադարձության վրա: Ոստիկանության կողմից նրանց ձեռբակալումից հետո նրանք սուտ հորինեցին թե սա ճանաչողական այց է և ոչ մի չափագրքում տեղի չի ունեցել: Այդ սուտը նրանք ասել են նաև Մշակույթի նախարարությունում, թե իբր ճանաչողական այց էր: Սակայն վերադառնալով Անգլիա նրանք իրենց ճափագրումների գողացված (ըստ ՀՀ օրենսդրության Հայաստանում կատարված բոլոր հետազոտությունների արդյունքները ՀՀ սեփականությունն են) արդյունքները տեղադրեցին իրենց կայքում` http://qarahunge.icosmos.co.uk/results.php
Հարց. ՙԵթե դա ճանաչողական այց էր ապա այդ ի՞նչ արդյունքներ են այդքան հպարտությամբ նշված այդ կայքում:
Այս հարցը պետք է տա Մշակույթի նախարարությունը, չէ որ եթե դրանք չափագրումներ են, ապա դրանք ՀՀ սեփականությունն են:
Իրավիճակը շատ նման է Անահիտ դիցուհու արձանի Անգլիայում գտնվելուն: Արդյո՞ք մենք պետք է այդքան հեշտությամբ բաժանենք մեր ազգային հարստությունը օտար երկրներին:
Արդյոք ժամանակը չէ՞ տեր կանգնելու մեր մշակութային ժառանգությանը:
Սակայն վերադառնանք խնդրո առարկային:
Եթե անկեղծ էր Միրհանի ցանկությունները, ու եթե իր մեջ հետին մտքեր չէր պարունակում, թող ազնվորեն համագործակցեր Վաչագան Վահրադյանի հետ. այդ դեպքում և' իր բռնած գործը ազնիվ կլիներ, և' արդյունքը շատ ավելի շոշափելի, ոչ թե մարդու թիկունքին դավեր նյութեր` Վահրադյանի մասնակցությամբ CNN հեռուստաընկերության հեռարձակած Քարահունջի մասին հոլովակը իր սովորության համաձայն գողանար, Վահրադյանին ցուցադրող կադրերը հաներ և Stars & Stones 2010 անվան տակ դներ իր կայքում: Դա հերիք չէ, Յութուբում տեղադրած Վահրադյանի տեսանյութը արգելափակել տար, պատճառաբանելով, որ խախտվում է իր հեղինակային իրավունքը, երբ դրանք որպես այդպիսին գոյություն չունեն ... Համաձայնվեք ինձ հետ, որ Միհրանի կատարածը առնվազն ստորություն է... թուրքին վայել արարք։
Եվ քանի որ կենդանի խոսքը միշտ էլ առաջնային է, ցանկալի կլիներ Հայկական հեռուստաալիքների կողմից ակտիվ միջամտություն ցուցաբերվեր. կազմակերպվեր բանավեճեր, կլոր սեղաններ... հրավիրվեր այդ ոլորտին գիտակ անհատների, գիտնականների և վերջնական ակադեմիական լուծում տրվեր ինչպես «Քարահունջ» անվանման շուրջ շրջանառվող տարակարծությանը, այնպես էլ Քարահունջի շրջակայքում տեղադրված ցուցանակների սխալ մեկնաբանումներին և ոչ միայն ...
Վերջապես մեր երկրում մշակույթի նախարար ունեն՞ք, կամ հուշարձանների պահպանման խնդիրներով մտահոգ, պատասխանատու որևէ կազմակերպություն կա՞, թե՞ ով ինչի վրա ձեռքը դնի իր սեփականությունն է համարում. հերթն արդեն ինքնակոչ գիտնականներինն է: Ի՞նչ է, մեր ներքին խնդիրները լուծելու համա՞ր էլ օտաերկրացիների ողորմածությանը ապավինենք, խնդրենք, որ իրենց քթները խոթեն, պարզաբանումներ տան մեր մշակույթային արժեքները որակելու, գնահատելու... Քարահունջի շուրջ ստեղծված քաոսին վերջ դնելու համար իր վճռական խոսքն ունի ասելու Ազգային Ակադեմիան հանձինս Ռադիկ Մարտիրոսյանի, թե՞ իրենց իրավասությունների մեջ չի մտնում Ազգային մշակույթային ժառանգությունների ճակատագիրը, իրենց հետաքրքրությունների ոլորտը չէ:
Բոլորիս էլ հայտնի է մեծն Պարիս Հերունու գիտական վաստակը Քարահունջի հայտնագործության ասպարեզում, նրա գիտական բացահայտումներն ու պարզաբանումները նույն տրամաբանությամբ, ինչպես նա ժառանգեց մեզ' Քարահունջին առնչվող , Քարահունջի հայտնագործության ու գիտական բացատրության առաջին հեղինակային իրավունքը Պարիս Հերունունն է:
Սակայն, արդարության առաջ չմեղանչելու համար ասեմ. դեռ Հերունու կենդանության օրոք, երբ Մեծ գիտնականը վատառողջ էր, միակ մարդը' որ սկսեց զբաղվել, շարունակել Քարահունջի գիտական հետազոտությունները, դա Վաչագան Վահրադյանն էր: Հատկապես վերջին հինգ տրարիներին կատարել է ակտիվ հետազատկան աշխատանքներ, գրել բազմաթիվ գիտական հրապարակումներ ...
Եվ հանկարծ Անգլիայց հայտնվում է Վաչագան Վահրադյանի սանը' Միրհան Վարդանյանն իր օքսվորդյան շքախումբով և ամեն ստոր քայլի դիմում, որ ձեռք գցի ամբասիր գիտնականի տարիների վաստակը:
Քարահունջը ազգային սեփականություն է ու անհատներն այն սեփականաշնորհելու, տուրիստական վայր դարձնելու համար թող ավելորդ ջանքեր չգործադրեն.
Քարահունջը հայտնվել է Կռիլովի հայտնի առակի կարգավիճակում. տեղից ելնող ամեն մեկն իր սեփական կարծիքն ու եզրակացությունն է ուզում ամրագրել Քարահունջի գոյության տարեթվի, ինչի՞ համար է ծառայել. արդյո՞ք որպես աստղադիտարան, թե՞, կամ նախքինում ի՞նչ թուրքական անուն է կրել, կամ ի՞նչ բացատրություն ունի... (Մի օր էլ կպնդեն, որ թուրքական է, կամ էլ հենց էնպես անիմաստ քարերի կույտ...)
Մի խոսքով Քարահունջն իր հանգիստը կորցրել է ու դարձել մի քանի սուտի գիտնականների, հայրենասերների ու հնագետների մրցակցության առարկա, թե վերջապես այս գզվռտոցի արդյունքում ո՞վ է տիրելու, ո՞վ է դառնալու այս քարե պատառի տերը, երբ իսկական տերը հայտնվել է խաղից դուրս վիճակում: Իսկ մեր պետության իշխանավորների համար ավելի հետաքրքրող ու շահեկան են տարբեր անիմաստ ու անհետաքրքիր միջոցառումների իրենց ներկայությունով պատվեն հավաքվածներին, (նրանց դուր գալուն է միտված), որ գալիք ընտրություններին ձայներ ապահովեն, քան թե կարևորություն տան քարեղեն արձանների գոյությանը... Մեր իշխանավորների ինչի՞ն են պետք հազարամյա քարեղեն վկաները, մենք արդեն մեկ անգամ համոզվել ենք դրանում. Հին Ջուղայի հիմնահատակ ոչնչացումն էր: Ասենք չեմ զարմանում քարերի նկատմամբ մեր իշխանությունների անտարբերությանը, երբ իրենց աչքի առաջ կամաց-կամաց դատարկվում է Հայաստանը, նրանք աչքները գոցել են, ականջները ամուր փակել, որ չխանգարեն Հայաստանի հայաթափմանը...
Այս ֆոնի վրա տողերիս հայրենատենչ հեղինակը քնած, թե արթմնի երազում է տեսնել այն օրը, երբ մեր իշխանությունները կլինեն այնքան հայրենասեր և ու հայրենապաշտ,որ ոչ միայն Քարահունջը, այլ հայրենիքիս ամեն մի ծառն ու թուփը, ամեն մի քարը տեր կունենա, իսկ հայ մարդն էլ պաշտպանված կլինի և կհպարտանա իր հայրենիքով ու իր նախագահով:
Մեծ ակնկալիքներով` Սոնա Արշունեցի, Բրյուսել
(Գրող-Հրապարակախոս, Հայ-դատի պաշտպան)