Քաղաքական

21.12.2019 11:44


Փաշինյանի ընտանիքին քննադատողները իրենց «քիթները խոթում են» ուրիշի անձնական կյանք. «Իմքայլական»․ «Ժողովուրդ»

Փաշինյանի ընտանիքին քննադատողները իրենց «քիթները խոթում են» ուրիշի անձնական կյանք. «Իմքայլական»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ իշխանությունները շատ լավ են աշխատում, ու ընդդիմության գործը իրենց քննադատելն է, որն էլ նրանք իրականացնում են: Իշխանական պատգամավորի կարծիքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին քննադատողները պարապ են մնացել ու իրենց «քիթները խոթում են» ուրիշի անձնական կյանք:

«Ովքեր հին ռեժիմից մնացած աբիժնիկներ են, այսօրվա իշխանության ներկայացուցիչներից դժգոհում են, որովհետեւ իրենք պաշտոն չունեն, ես այսպես եմ հասկանում, այսօր ովքեր պաշտոն են ուզում, եւ քիթները չի հասնում դրան, բնականաբար, դառնում են ընդդիմություն, դառնում են քննադատողներ:

Եթե իշխանությունը ձախողի, ուրեմն երկիրն է տուժելու, դրա համար խորհուրդ կտամ այն ընդդիմադիր ուժերին, որոնք իրենց ընդդիմություն են համարում, չնայած ես իրենց ընդդիմություն չեմ համարում, նրանց խորհուրդ կտամ գան կառուցողական դաշտ: Իրենց թվում է` դա դուր է գալիս ժողովրդին, բայց այդ նույն մարդկանց խորհուրդ կտամ գնան մտնեն ժողովրդի մեջ, բայց չմոռանան կասկով գնան. ժողովուրդն իրենց սպասում է չարացած»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը