Լրահոս

21.12.2019 10:55

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում. ուսանողը տեղափոխվել է հիվանդանոց

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում. ուսանողը տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 19-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանության փաստով։

Ժամը 17։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «քթի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 16-ամյա Դմիտրի Ս-ն է, ով սովորում է Արաբկիր վարչական շրջանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում։

Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Մամիկոնյանց փողոցի 52 հասցեում գտնվող նշված քոլեջից։

Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում երեխային, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։30-ի սահմաններում նշված քոլեջի լսարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել Դմիտրի Ս-ի և նրա հասակակից՝ Արմավիրի մարզի բնակիչ Արմեն Ս-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս ձեռքով և ոտքով հարվածներ է հասցրել Դմիտրի Ս-ի մարմնի տարբեր մասերին։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։