Լրահոս

23.02.2011 17:51


Սաուդյան Արաբիայի թագավորն իր հպատակներին 35 մլրդ դոլար է նվիրելու

Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա Երկրորդը, որը նոր է արտասահմանում բուժվելուց հետո հայրենիք վերադարձել, խոստացել է որպես սոցիալական օգնություն իր հպատակներին 35 մլրդ ԱՄՆ դոլար տրամադրել։ Այս մասին հայտարարել է «Ռոյթերս» գործակալությունը։

Նախագիծը, որի մասին հայտարարվել է այսօր, նախատեսում է վերացնել գործազրկությունը երիտասարդների շրջանում և բարելավել կենցաղային պայմանները։ Այն նաև նախատեսում է չեզոքացնել գնաճի ազդեցությունը։

Դիտորդները 87-ամյա միապետի այդ գործողությունները հավանաբար կգնահատեն որպես փորձ՝ կանխելու հնարավոր ժողովրդական խռովությունները, որոնք Թունիսում և Եգիպտոսում հանգեցրին իշխանական վարչակարգի փոփոխության։

Նավթով հարուստ Սաուդյան Արաբիայում, սակայն, քաղաքական անկայունության որոշակի դրսևորումներ մինչ վերջերս չեն նկատվել։

Այս խորագրի վերջին նյութերը