Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ:
ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգի «Բորիս Ելցինի» անվան նախագահական գրադարանում մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Նիստին մասնակցել են Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստին, որպես Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ երկրի ղեկավար, ներկա է եղել նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:
ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Միության զարգացման ընթացիկ աշխատանքները և համագործակցության խորացման հեռանկարները քննարկել են նեղ և ընդլայնված ձևաչափով հանդիպումների շրջանակում:
Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհուրդը հաստատել է Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնում: Գործող նախագահ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2020թ. փետրվարի 1-ին։ Նիստում հաստատվել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նոր կազմը։ Որոշում է կայացվել՝ 2020 թվականին Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահությունը Բելառուսին փոխանցելու վերաբերյալ: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2020 թ. հունվարի 1-ից:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել խոսքով, որում նշել է.
«Հարգելի գործընկերներ,
ողջունում եմ բոլորիդ։ Փաստացի մենք տարին ավարտում ենք բավական լավ տրամադրությամբ։ Ցանկանում եմ նշել, որ այսօր մենք կոնսենսուս ունենք մեր օրակարգի բոլոր հարցերի շուրջ։ Մենք արդեն իսկ կարող ենք անցնել փաստաթղթերի ստորագրմանը, և կարծում եմ, որ դա շատ լավ նշան է և շատ լավ մթնոլորտ, որ մենք փաստացի համաձայնություն ունենք բոլոր հարցերի շուրջ։ Քանի որ ավարտվում է ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության տարին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին կատարված աշխատանքի համար։ Կարծում եմ, որ բավական լավ, արդյունավետ, բեղմնավոր նախագահություն է ստացվել։ Վստահ եմ, որ մենք կշարունակենք մեր համագործակցությունն այդ ոգով։ Շնորհավորում եմ Բելառուսին նախագահությունն ստանձնելու կապակցությամբ և մաղթում եմ ամենայն հաջողություն»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շնորհակալություն հայտնելով վարչապետին մաղթանքների համար, նշել է. «Հարգելի գործընկերներ, կարծում եմ՝ ընդհանուր կարծիք կհայտնեմ, եթե մենք բոլորս շնորհակալություն հայտնենք հայաստանյան կողմին բավական արդյունավետ նախագահության համար»։
Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում քննարկման առարկա են դարձել մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունները, ստորագրվել Է ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը, հավանության է արժանացել ԵԱՏՄ անդամ երկրների կողմից՝ ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության խոչընդոտների հաղթահարմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ կարգադրությունը, ԵԱՏՄ շրջանակում առանձին ոլորտներում ծառայությունների ազատականացման ծրագրերի իրականացման վերաբերյալ կարգադրությունը, ընդունվել են որոշումներ՝ ԵԱՏՀ աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու և ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին։
Որոշվել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2020 թ. մայիսին, Բելառուսում: