Աշխարհ

20.12.2019 20:10


Մուշում արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքները, երթերն ու մամուլի ասուլիսները

Մուշում արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքները, երթերն ու մամուլի ասուլիսները

Մուշում 15 օրով արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքները, երթերն ու մամուլի ասուլիսները:

Մուշի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որ արգելքը գործում է դեկտեմբերիի 19-ից սկսած և կավարտվի հունվարի 2-ին:

Հայտարարության մեջ ասվում է, որ արգելքը սահմանվել է «հնարավոր ահաբեկչական hարձակումները կանխելու, (բնակչության) կյանքի ու գույքի անվտանգությունն ապահովելու և բռնարարքների տարածումը թույլ չտալու» նպատակով:

Նահանգապետարանը նաև նշել է, որ Թուրքիայի անվտանգության ուժերը թե երկրի ներսում, և թե դրանից դուրս շարունակում են ահաբեկչական խմբավորումների դեմ հաջող ռազմական գործողություններ իրականացնել:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը