Աշխարհ

20.12.2019 20:40


«Լիբիան կդիմի Թուրքիայի ռազմական աջակցությանը». Արաբական մամուլ

«Լիբիան կդիմի Թուրքիայի ռազմական աջակցությանը». Արաբական մամուլ

Արաբական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Լիբիայում ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ազգային համաձայնության կառավարությունը որոշում է կայացրել ռազմական աջակցության համար դիմել Թուրքիային: Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռուստաեթերում լրագրողի տված «Թուրքական զինուժը կմեկնի՞ Լիբիա» հարցին պատասխանել էր. «Եթե Լիբիան ցանկանա, ապա Թուրքիան հենց ինքը որոշում կկայացնի և ոչ մեկից թույլտվություն չի հարցնի: Պատրաստ ենք ամեն տեսակի օժանդակություն ցուցաբերել Լիբիային»:

Նշենք, որ Էրդողանի` Լիբիա զորքեր ուղարկելու առաջարկը ողջունել էին Թուրքիայում «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին և ազգայնական «Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուն:

Այս առաջարկին բացասական էր արձագանքել Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP):

Հիշեցնենք, որ Լիբիայի հարցի շուրջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Լիբիայում ցանկանում են վերջ դնել բախումներին և սկել բանակցությունները հակամարտող կողմերի հետ: Պուտինը հավելել էր, որ Մոսկվայում Լիբիայի հարցը առաջիկա օրերի ընթացքում քննարկելու է թուրքական պատվիրակության հետ:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը