Լրահոս

20.12.2019 19:45

Երթևեկության կազմակերպման փորձնական փոփոխություններ Կոմիտաս-Վաղարշյան և Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկներում

Երթևեկության կազմակերպման փորձնական փոփոխություններ Կոմիտաս-Վաղարշյան և Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկներում

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների հապաղումներից ու խցանումներից խուսափելու համար, 2019 թ. դեկտեմբերի 21-ից Երևան քաղաքի Կոմիտաս-Վաղարշյան և Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկներում փորձնական կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Փոփոխությունների արդյունքում Կոմիտասի պողոտայով Փափազյան-Կոմիտաս խաչմերուկից դեպի Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկ և Կիևյան կամրջով դեպի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկ առաջին գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին կթույլատրվի խաչմերուկներում երթևեկել ուղիղ կամ դեպի աջ, ներկայումս գործող միայն դեպի աջի փոխարեն:

Նշված խաչմերուկներում լուսացույցներից կապամոնտաժվեն դեպի աջ անընդհատ երթևեկությունը թույլատրող աջ սեկցիաները, համապատասխանորեն կփոխարինվեն հատուկ թելադրանքի նշաններն ու գծանշումները:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։