Լրահոս

23.02.2011 17:36


Ձերբակալվել են կաշառք վերցնելու փաստով

Փետրվարի 22-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ Սպիտակի պոլիկլինիկայի հոգեբուժ-նյարդաբան, 1971 թ. ծնված Ֆիլոմինա Մ.-ն Ջրաշեն գյուղի մի բնակչուհուց, հիվանդության պատճառով թոշակավորվելու և համապատասխան փաստաթղթեր ձևակերպելու համար, պահանջել է 30.000 դրամ կաշառք:

Փետրվարի 22-ին, ժամը 13.00-ին, Ֆիլոմինա Մ.-ն իր աշխատասենյակում հիշյալ կնոջից 35.000 դրամ կաշառք վերցնելուց հետո փաստով բռնվել է:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նաև, որ Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան, 1968 թ. ծնված Գայանե Գ.-ն փետրվարի 11-ին, ժամը 11.00-ին, առանց ստացիոնար հետազոտման, բժշկական եզրակացության կազմելու և այն տրամադրելու համար Ջրաշեն գյուղի նույն բնակչուհուց ստացել է 20.000 դրամ կաշառք:

Ֆիլոմինա Մ.-ն և Գայանե Գ.-ն ձերբակալված են:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը