Աշխարհ

20.12.2019 19:20


Բրիտանական ընկերությունը հայտնել է Facebook-ի միլիոնավոր օգտատերերի տվյալների արտահոսի մասին

Բրիտանական ընկերությունը հայտնել է Facebook-ի միլիոնավոր օգտատերերի տվյալների արտահոսի մասին

Facebook սոցիալական ցանցի ավելի քան 267 միլիոն օգտատերերի տվյալների բազան հայտնվել Է Համացանցում: Այդ մասին ասված Է Comparitech բրիտանական հետազոտական ընկերության հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տեղեկատվության համաձայն, Ցանցում հայտնվել են հեռախոսահամարներ, անուններ, օգտահաշվի իդենտիֆիկատոր: Նշվում Է, որ առաջին անգամ բազան նկատել են դեկտեմբերի 4-ին, իսկ դեկտեմբերի 12-ին տվյալները հրապարակվել են հաքերական ֆորումում, որտեղից դրանք կարելի Էր ազատ ներբեռնել: Փորձագետ Բոմ Դյաչենկոյի կողմից արտահոսի հայտնաբերումից եւ ինտերնետ-պրովայդերին նրա գանգատից հետո բազան արգելափակել են, հավելել են ընկերությունում:

Նշվում Է, որ արտահոսը հիմնականում վերաբերել Է Միացյալ Նահանգներից Facebook-ի օգտարերերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը