Լրահոս

20.12.2019 13:31

Արսեն Թորոսյանի հովանավորյալը նշանակվեց տեղակալ

Արսեն Թորոսյանի հովանավորյալը նշանակվեց տեղակալ

Հրապարակը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ առողջապահության նոր փոխնախարար է նշանակվել Արտյոմ Սմբատյանը։

Հիշեցնենք, որ երեկ մենք գրել էինք, որ Արտյոմ Սմբատյանը նշանակվելու է փոխնախարար Լեւոն Հակոբյանի փոխարեն։ Արսեն Թորոսյանն ուզում էր Հակոբյանից ազատվել՝ նրա փոխարեն բերելով աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արտյոմ Սմբատյանին։

Արսեն Թորոսյանը նամակով դիմել էր վարչապետին՝ խնդրելով աշխատանքից ազատել Լևոն Հակոբյանին, ինչի մասին փոխնախարարը ինչ-որ կերպ իմացել էր և դեռ դեկտեմբերի սկզբին մամուլի միջոցով փորձել էր աղմուկ բարձրացնել իր հնարավոր պաշտոնանկության և Արսեն Թորոսյանի հովանավորյալ Արտյոմ Սմբատյանի՝ պաշտոնին չհամապատասխանելու շուրջ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։